|
Փոխարժեքներ
20 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 373.34 |
| EUR | ⚊ | € 440.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.8937 |
| GBP | ⚊ | £ 504.94 |
| GEL | ⚊ | ₾ 138.84 |
«Երևանյան հեռանկարներ» փառատոնն այս տարի մեկնարկեց աշխարհահռչակ դաշնակահար Եվգենի Կիսինի համերգով: Փառատոնի կազմակերպիչները, սակայն, խոստանում են, որ որ դա փառատոնի ընթացքում միակ անակնկալը չէր հանդիսատեսի համար:
«Երևանյան հեռանկարներ» փառատոնի գեղարվեստական ղեկավար, կոմպոզիտոր Ստեփան Ռոստոմյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց, որ սեպտեմբերից նոյեմբեր ամիսներին փառատոնը Հայաստանում հյուրընկալելու է անվանի դեմքերի և նվագախմբերի:
«Հայաստանում համերգով հանդես կգա Իսրայելի ֆիլհարմոնիկ նվագախումբը /դիրիժոր` Զուբին Մեթա/: Մենք արդեն 7 տարի է, ինչ սպասում ենք նրանց Հայաստանում: Այստեղ համերգով հանդես կգա նաև դաշնակահար Մարթա Արգերիխը, թավջութակահար Միշա Մայսկին` դաշնակահար Լիլի Մայսկիի հետ համատեղ, ինչպես նաև Academy of Saint Martin in the fields-ը /դիրիժոր և մենակատար` Զոշուա Բել/: Ի դեպ, այս տարի Հայաստանում տեղի կունենա նաև Քշիշտոֆ Պենդերեցկու` Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ երգչախմբի համար գրած ստեղծագործության պրեմիերան»,- ասաց Ռոստոմյանը: