|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Քշիշտոֆ Պենդերեցկին սիրեց հայկական մշակույթը, եւ նրա վերաբերմունքը Հայաստանի հանդեպ նոր գործի ստեղծումն է` Ցեղասպանությանը նվիրված. Yerkir.am-ի հետ զրույցում նշեց «Երեւանյան հեռանկարներ» փառատոնի հիմնադիր Ստեփան Ռոստոմյանը:
Նա նշեց նաեւ, որ ստեղծագործությունը լինելու է հայերեն գրաբար տեքստով` «Երրորդ սաղմոսը»:
«Տեքստի հարցում ես կօգնեմ նրան, քանի որ Պենդերեցկին, ցավոք, հայերենին չի տիրապետում: Պենդերեցկին խոստացել է, որ մինչեւ 2015-ի ապրիլի 24-ն այն պատրաստ կլինի: Ստեղծագործությունն առաջին անգամ կկատարվի աշխարհի մեծագույն բեմերից մեկում` Նյու Յորքի «Կարնեգի» համերգասրահում: Այնուհետեւ այն կհնչի նաեւ Լոնդոնի անվանի համերգասրահներից մեկում»,- ասաց Ռոստոմյանը:
Հիշեցնենք, որ հունվարի 13-16-ը Երեւանում Պենդերեցկու 80-ամյա հոբելյանի առթիվ անցկացվեց «Քշիշտոֆ Պենդերեցկու օրերը Հայաստանում» խորագրով միջոցառումների շարքը`«Երեւանյան հեռանկարներ» միջազգային փառատոնի շրջանակներում: