Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր լրագրողները փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանից հետաքրքրվեցին, թե ինչո՞ւ Հայաստանում տարիներ շարունակ չի փոխվում մեծահարուստների ցուցակը: Փոխվարչապետը նախ կարծիք հայտնեց, որ այդ ցուցակը կարող էր չփոխվել 1991-ից ի վեր: «Դուք բոլորի ունեցվածքի չափերը գիտե՞ք, հետազոտություններ արե՞լ եք: Հարուստ լինելը կարողությունների խնդիր է, խոսքը վերաբերում է ունակություններին»,- ասաց նա:
Լրագրողների հարցին, թե Սամվել Ալեքսանյանն ուրեմն ավելի մե՞ծ ունակություններ ունի, փոխվարչապետը պատասխանեց. «Ինձնից՝ այո, ձեզնից՝ կասկածում եմ: Սամվել Ալեքսանյանը ԱԺ պատգամավոր է եւ աշխատում է ձեր անմիջական հայացքի ներքո: Ինքը շատ ունակ քաղաքական եւ առեւտրային գործիչ է: Իսկ Ալեքսանդր Սարգսյանի բիզնես գործառույթների մասին քիչ տեղեկացվածություն ունեմ եւ չեմ կարող գնահատել»:
Հարցին՝ Սամվել Ալեքսանյանը կլինե՞ր հաջողակ գործարար, եթե չունենար «տանիք», չլիներ Սերժ Սարգսյանի «բարձր հովանու ներքո», նա պատասխանեց. «Սամվել Ալեքսանյանը միշտ եղել է հաջողակ, ոչ միայն այս նախագահի օրոք: Եղել է հաջողակ նաեւ Ռոբերտ Քոչարյանից առաջ»:
Լրագրողների դիտարկմանը, որ ավելի լավ է չասել, թե Ռոբերտ Քոչարանից առաջ տոնավաճառում ինչ էր վաճառում, Վաչե Գաբրիելյանը պատասխանեց. «Ես ընդամենը ասում եմ, որ ինքը մշտապես հաջողակ է եղել»: