|
Փոխարժեքներ
19 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Բուենոս Այրեսում շարունակվում է Copa Claro-2011 մրցաշարը, որի ֆավորիտներից մեկը արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանն է։ Երկրորդ փուլում Դավիթը հանդիպում էր իր հայրենակից Խուան-Պաբլո Բրժեզիցկինի հետ, ում նկատմամբ հեշտությամբ, երկու սեթերի արդյունքում, 6:1, 6:2 հաշվով հաղթանակ տոնեց։
Այսպիսով, կիսաեզրափակիչ դուրս գալու համար Նալբանդյանը կմրցի 28-ամյա իսպանացի Տոմի Ռոբրեդոյի հետ, որը կարողացավ 6:4, 6:0 հաշվով առավելության հասնել իր հայրենակից Ալբերտ Ռամոս-Վինոլասի նկատմամբ։