Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր կառավարության նիստում էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը ներկայացրեց ՀՀ կառավարության և «Հայաստանի ներդրողների ակումբ» փակ ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի միջև ռազմավարական նշանակություն ունեցող ծրագրերի համատեղ իրականացման մասին» փոխըմբռնման հուշագրին հավանություն տալու հարցը:
«Հայաստանի ներդրողների ակումբ» փակ ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի հետ ՀՀ կառավարության համագործակցությունը հնարավորություն կընձեռի կենտրոնացնել մեծածավալ մասնավոր ներդրումներ և դրանք ուղղել Հայաստանի տնտեսության համար ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտների զարգացմանը, ինչպիսիք են էներգետիկան, այդ թվում` այլընտրանքային էներգիայի արտադրությունն ու էներգետիկ ենթակառուցվածքները, զբոսաշրջային ենթակառուցվածքները, հանքարդյունաբերությունը, տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաները (ՏՀՏ), մշակող արդյունաբերությունը:
Ֆոնդը գրանցված է ՀՀ կենտրոնական բանկի կողմից և գործում է դրա վերահսկողության դաշտում:
Ֆոնդը կլինի ՀՀ կառավարության գործընկերը «պետություն-մասնավոր հատված» գործակցության իրականացման գործում, ներդրումային ծրագրերում կմասնակցի սեփական միջոցներով` կիսելով ռիսկերը: Ֆոնդը տալիս է խոշոր նախագծերի ֆինանսավորման իրական հնարավորություն` դրանով նպաստելով տնտեսական աճի տեմպերի արագացմանը և նոր աշխատատեղերի ստեղծմանը: Այն բարենպաստ պայմաններ կստեղծի անհատ ներդրողների համար, կիրականացնի ռիսկերի հավասարակշռման գործառույթ և, չլինելով մրցակից առևտրային բանկերի համար, ներդրողների համար կապահովի ներդրումների դիվերսիֆիկացիա` նվազեցնելով ռիսկերը:
Վարչապետ Կարեն Կարապետյանը հավելեց. «Չափազանց կարևոր ֆոնդ է, ոչ միայն այն պատճառով, որ ներդրումներ են գալու, այլ վստահ եմ, որ նրանք բերելու են բիզնեսի նոր մշակույթ: Ֆոնդի անդամները բավական հաջողակ բիզնեսմեններ են, բազմաթիվ երկրներում ուներ կապեր, ծանոթության լայն շրջանակ, ունեն բազմաթիվ գործընկերներ, հանդիսանալու են կամուրջ մեր և այդ երկրների ֆինանսական աղբյուրների միջև: Բացի դրանից` նրանց մուտքը Հայաստան որոշակի ազդակ է լինելու` նրանց` որպես հաջողակ բիզնեսմեն գնահատող կառույցների կողմից, ահա, թե ինչու մաքսիմալ աջակցություն ենք ցուցաբերում այդ ֆոնդի կայացմանը»: