Փոխարժեքներ
05 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 402.72 |
EUR | ⚊ | € 422.9 |
RUB | ⚊ | ₽ 3.85 |
GBP | ⚊ | £ 510.09 |
GEL | ⚊ | ₾ 141.56 |
Վերջերս Աննա Հակոբյանը հաջողակ տղամարդկանց ընթրիք էր նախաձեռնել, որը վճարը կազմում էր 1 մլն դրամ։ Ընթրիքը, ինչպես հայտնել է Աննա Հակոբյանը, բարեգործական բնույթ է կրում։
Hayastan.news-ին մանրամասներ են հայտնի դարձել ընթրիքի մասնակիցներից Վարդան Ալեքսանյանի վերաբերյալ, պարզվում է՝ նա նախկինում հետախուզվող էր, հիմա արդեն հաջողակ տղամարդ է։
Վարդան Ալեքսանյանը «Հավերժ Մուսալեռ» ՍՊԸ տնօրենն էր, որը ղեկավարում էր նաև «Ալեքսանյան ընդ փարթներս» և «ՌՎ» ՍՊ ընկերությունների գործունեությունը։
Վարդան Ալեքսանյանը այժմ ևս զբաղվում է անշարժ գույքի շուկայում գործունեություն ծավալելով, առնչություն ունի ԴԻԳՆԻՍԻ ընկերության հետ, նախորդ տարի էլ այդ նպատակով մեկ ամիս գտնվել է Դուբայում։
Դատական գործը գտնվում է դատավոր Մարտին Արզումանյանի վարույթում։