Փոխարժեքներ
20 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.9 |
EUR | ⚊ | € 444.61 |
RUB | ⚊ | ₽ 4.7857 |
GBP | ⚊ | £ 519.04 |
GEL | ⚊ | ₾ 142.3 |
ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ տարեց կնոջ սպանության դեպքի առթիվ։
Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, 2015թ-ի հունիսի 7-ին՝ ժամը 16:10-ի սահմաններում, ահազանգ էր ստացվել, որ Երևան քաղաքի Հյուսիսային պողոտայի 11 շենքի թիվ 9 բնակարանում հանկարծամահ է եղել 1922 թ. ծնված Սաբհա Սամենի Մանսուրը:
Վերջինիս մահվան պատճառները պարզելու նպատակով նույն օրը նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, որի կատարման ընթացքում դիակի վրա հայտնաբերվել են քերծվածքներ, արյունազեղումներ` դեմքի, պարանոցի շրջաններում, կոկորդի փափուկ հյուսվածքներում, ենթալեզվային ոսկրի կոտրվածք, ինչպես նաև՝ կրծոսկրի մարմնի, աջից և ձախից` կողերի կոտրվածքներ, բժշկական միջամտությունների հետքեր:
Նախնական ախտորոշման համաձայն՝ Ս. Ս. Մանսուրի մահվան պատճառ է դարձել մեխանիկական շնչահեղձությունը՝ պարանոցի օրգանների սեղմման հետևանքով:
Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՝ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (սպանություն)։
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ տարեց կնոջ սպանության հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ։