|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Այս պահին լարված իրևավիճակ է Հյուսիսային պողոտայում: Yerkir.am-ի թղթակիցը տեղից հաղորդում է, որ 500-ից ավելի ակտիվիստներ բողոքի ակցիա են կազմակերպել ՄՄ-ին միանալու` Սերժ Սարգսյանի որոշման դեմ: Ակցիայի մասնակիցները փողոց են դուրս եկել Հայաստանի եւ Ուկրաինայի դրոշներով, պարզել են նաեւ մեծ սեւ ժապավեն` «Դեպի' բարիկադներ» գրառմամբ:
Yerkir.am -ի թղթակիցը Հյուսիսային պողոտայից տեղեկացնում է, որ այնտեղ է գտնվում Երեւանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը: Ոստիկաններն անընդհատ հայտարարում են, թե կազմակերպված ակցիան անօրինական է, ակտիվիստները թույլ են տալիս հասարակական կարգի խախտում, որը կպատժվի օրենքի ամբողջ խստությամբ:
Ակտիվիստները այս պահին Հյուսիսային պողոտայով վեր ու վար են անում, քանի որ պողոտայից նրանց ճանապարհներն ու ելքերը փակել են ոստիկանության շուրջ 200 աշխատակիցներ: Բողոքի ակցիայի մասնակիցները փորձում են մոլորեցնել ոստիկաններին ու ճեղքել ոստիկանական պատնեշը: Ակցիայի մասնակիցները վանկարկում են «Սերժիկ պուտինկա» արտահայտությունը:
Ակցիայի կազմակերպիչների թվում են ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը, «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, Արթուր Սաքունցը եւ այլք:
Ոստիկանների թիվը Հյուսիսային պողոտայում, ըստ մեր թղթակի, գնալով ավելանում է: