|
Փոխարժեքներ
01 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Երեկ՝ հունիսի 8-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում. հայտնում է shamshyan.com-ը:
«Կեսօրին 1-03 շտապ օգնության Կենտրոնի ենթակայանից ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Հյուսիսային պողոտայի թիվ 11 շենքի 9-րդ բնակարանում կնոջ դի կա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են ժամանել ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը, ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի Կենտրոն Նորք-Մարաշ քննչական բաժնի քննիչները: Ոստիկաններն ու քննիչները նշված տանը հայտնաբերել են 93-ամյա Սաբհա Մանսուրի դին:
Տեղում դատաբժիշկը, զննելով, նախնական եզրակացություն է հայտնել, որ դիակի վրա բռնության հետքեր չկան: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ արդեն ժամեր անց դատաբժշկական կենտրոնից ոստիկանություն տեղեկություն է փոխանցվել, որ 93-ամյա կնոջ մահվան պատճառը եղել է մեխանիկական շնչահեղձությունը՝ պարանոցի օրգանների սեղմման հետևանքով»,- կարդուեմ ենք կայքում:
Մանրամասները` սկզբնաղբյուրում