|
Փոխարժեքներ
20 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.15 |
| EUR | ⚊ | € 421.97 |
| RUB | ⚊ | ₽ 5.0095 |
| GBP | ⚊ | £ 487.28 |
| GEL | ⚊ | ₾ 138.92 |
Արդեն տեղեկացրել ենք, որ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը սեպտեմբերի 2-7-ը նախաձեռնել է Արցախի Հանրապետության Անկախությանը նվիրված միջոցառումների շարք: Միջոցառումների մեկնարկը տրվեց սեպտեմբերի 2-ին Եռաբլուրից:
Այսօր` սեպտեմբերի 4ին, ժամը 20.00-ին Հյուսիսային պողոտայի սկզբնամասում (Աբովյան փողոցին հարող կողմից) կանցկացվի «Սփյուռքի եւ ուսանողության դերը Արցախյան գոյամարտում» թեմայով զրույց, իսկ 20:30-ին կցուցադրվի «Խոնարհ հերոսներ» ֆիլմաշարը:
Հիշեցնենք, որ նույն տեղում բացվել է «Մեր Արցախը» խորագրով լուսանկարչական ցուցահանդեսը: