|
Փոխարժեքներ
20 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Ինչպես Աբովյանից հաղորդում է Yerkir.am-ի թղթակիցը, Աբովյանի նախկին քաղաքապետ, այժմ արդեն քաղաքապետի թեկնածու Կարապետ Իսրայելյանը, անդրադառնալով ընտրությունների ընթացքին և ընտրազանգվածի ակտիվությանը, նշել է, որ գոհ է: «Մինչ կեսօր արդեն 5000 հոգի կատարել է իր ընտրությունը»,- նշել է թեկնածուն:
Հարցին, թե ինչո՞ւ որոշեց կրկին առաջադրվել, Իսրայելյանը նշել է , թե ցանկանում է քաղաքն ազատել Առինջի կլանից: «Առինջի կլանը պետք է գնա մեր քաղաքից, այս քաղաքը մերն է», – ասել է նա: Իսրայելյանն ասել է նաև, թե լավ հարաբերություններ ունի ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ, սակայն նշել է` չի ընդունում, որ ուզում է իր թեկնածուին`Վահագն Գևոգրյանին փաթաթել իրենց վզին:
Քաղաքապետի թեկնածուն ադրադարձել է նաև Գագիկ Ծառուկյանի փեսային` Կարպետ Գուլոյանին, ով Աբովյանի նախկին քաղաքապետն էր: «Այս սիգարետն էլ ձեռքը ընկավ կտանի»,- ասել է Իսրայելյանը` հավելելով, որ Գուլոյանն ամենավատ քաղաքապետն է եղել և յոթ տարի աշխատել է, բայց ոչ մի անգամ նույնիսկ մեկ գիշեր Աբովյանում չի մնացել: