| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            «Միլենա» և «Էլենա» տաքսի ծառայություններն իրենց մեքենաները կայանում են Ավան-Առինջ թաղամասի կենտրոնում գտնվող կանաչ տարածքում և զբաղեցնում կից հրապարակը. ահազանգում է «Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնությունը:
Ըստ մամուլի տեղեկությունների` այդ ծառայությունները պատկանում  են Երևանի ավագանու անդամ Արմեն Երեմյանին, որը մտերիմ է Տարոն Մարգարյանի հետ։ Այս  տաքսի ծառայությունների մեքենաները նաև արտոնյալ կարգավիճակ ունեն Երիտասարդական  կայարանին կից` Ավան տանող կանգառում, երբ ուշ ժամերին գրավում են ամբողջ կանգառն ու  փոխարինում բացակայող հանրային տրանսպորտին։
«Միլենայի» և «Էլենայի» մեքենաները  խոչընդոտում են քաղաքացիների տեղաշարժին Ավան-Առինջի փոքր հրապարակում և այնպիսի  արագությամբ են սլանում, որ վտանգ են ներկայացնում հետիոտների համար։ Անցնող  քաղաքացիները մշտապես ականատես են լինում անպարկեշտ գոռոցների և վիճաբանությունների  ու աղմուկի։
«Երևանի հանրային պուրակներն ու հրապարակները նախատեսված են  ընդհանուր օգտագործման համար և դրանք չեն կարող մասնավորեցվել և օգտագործվել՝  խանգարելով քաղաքացիների հանգիստն ու տեղաշարժը։
Պահանջում ենք անհապաղ  հեռացնել «Միլենա» ծառայության կոնտեյները կանաչ տարածքից և տաքսիները չկայանել կանաչ  տարածքում և հրապարակում»,- ասվում է նախաձեռնության հաղորդագրության մեջ: