Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
Արդեն տեղեկացրել ենք, որ օգոստոսի 1-ին ` ժամը 23.45-ին Երևանի Ավան Առինջ թաղամասում՝ «Հատիսի լանջին» ռեստորանային համալիրում մի խումբ քաղաքացիների ինքնազգացողությունը վատացել է, շտապօգնության աշխատակիցները մի քանիսին հոսպիտալացրել են հիվանդանոց:
Պարզվել է, որ թունավորման նախանշաններով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ է հոսպիտալացվել 18 քաղաքացի: Ըստ բժիշկների` տուժածների առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:
Նույն վայրից «Նորք» ինֆեկցիոն ԲԿ է հոսպիտալացվել 11 քաղաքացի: Ըստ բժիշկների` տուժածներից 4-ի առողջական վիճակը գնահատվել է ծանր, իսկ 7-ինը ` միջին ծանրության:
Yerkir.am-ի հետ զրույցում «Նորք» ինֆեկցիոն ԲԿ-ի տնօրեն Արա Ասոյանն ասաց, որ իրենց բժշկական կենտրոն են տեղափոխվել 11 քաղաքացի` սննդային թունավորումով: Նա նշեց, որ հոսպիտալացվածներն արդեն դուրս են գրվել հիվանդանոցից:
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից ևս մեզ տեղեկացրեցին, որ իրենց մոտ տեղափոխված քաղաքացիները դուրս են գրվել: