|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Մարտի 9-ին` ժամը 07.41-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Մ. Բաբաջանյան փողոցում` «Բեյսիք Հաուս» խանութի մոտակա գազալցակայանում տեղի է ունեցել պայթյուն` հրդեհի բռնկմամբ:
Դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Կոտայքի մարզի Առինջ գյուղի Պ. Սևակի փողոցի 17/41 հասցեում գտնվող գազալցակայանի կոմպրեսորային արտադրամասում տեղի է ունեցել էլ. լարերի կարճ միացում` հրդեհի բռնկմամբ և գազի արտահոսքով:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ գազի արտահոսքը դադարեցվել է տեղի ուժերով: Հրդեհը մեկուսացվել է ժամը 07.53-ին, մարվել` 07.58-ին: Կոմպրեսորային արտադրամասում այրվել են մալուխներ` 10 գմ: Տուժածներ չկան: