Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն օգոստոսի 1-ին ` ժամը 23.45-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Ավան Առինջ թաղամասում՝ «Հատիսի լանջին» ռեստորանային համալիրում, քաղաքացիների (10-ից ավել) ինքնազգացողությունը վատացել է, շտապօգնության աշխատակիցները մի քանիսին հոսպիտալացրել են հիվանդանոց:
Ըստ ՏԿԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել ՃԿԱԿ օպերատիվ խումբը: Պարզվել է, որ թունավորման նախանշաններով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ է հոսպիտալացվել 18 քաղաքացի: Ըստ բժիշկների տուժածների առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:
Նույն վայրից «Նորք» ինֆեկցիոն ԲԿ է հոսպիտալացվել 11 քաղաքացի: Ըստ բժիշկների տուժածներից 4-ի առողջական վիճակը գնահատվել է ծանր, իսկ 7-ինը ` միջին ծանրության: