|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
17/7 ընտարտեղամասում իր քաղաքացիական պարտքն էր եկել կատարելու Արաշատի քաղաքապետի միակ թեկնածու Արգամ Աբրահամյանը: Վերջինս ընտրատեղամաս էր եկել, իր 3-ամյա դստեր և հորեղբոր որդու` Արսեն Աբրահամյանի հետ: Աբրահամյանը, իր քաղաքացիական պարտքը կատարելուց հետո պատասխանեց լրագրողների հարցերին: Yerkir.am-ի այն հարցին, թե չափազանց հեշտ չէ արդյոք առանց մրցակցի առաջադրվելը, Արգամ Աբրահամյանը պատասխանեց. «Ես երբեք չեմ խուսափել մրցակցությունից, բայց կարծում եմ, որ այստեղ իմ մեղքի բաժինը չկա: Անդրադառնալով այն հարցին, թե քաղաքապետ դառնալը չի նշանակում, որ պատրաստվում է մտնել մեծ քաղաքականություն, Աբրահամյանը պատասխանեց. «Ես չեմ կարծում, բայց ժամանակը ցույց կտա»:
Հարցին, թե ինչու հանկարծ որոշեց առաջադրվել, Արգամ Աբրահամյանը պատասխանեց. «Ընկերներիս, շրջապատի կողմից է եղել այդ առաջարկը: Հաշվի առնելով ժողովրդի կարծիքը` որոշեցի առաջադրվել»:
Հարցին, թե ինչպիսի հարաբերություններ ունի ինքը մյուս`իրենց թեկնածությունը հանած թեկնածությունների հետ և անցել է արդյոք լարվածությունը Հովհաննես Ղազարյանի նկատմամբ, Արգամ Աբրահամյանը պատասխանեց, որ շատ նորմալ, իսկ լարվածությունն էլ հարթվել է: