կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-05-26 20:42
Առանց Կատեգորիա

Հպարտ եմ, որ Հովիկ Աբրահամյանի որդին եմ, բայց… Արգամ Աբրահամյան

Հպարտ եմ, որ Հովիկ Աբրահամյանի որդին եմ, բայց… Արգամ Աբրահամյան

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդի, Արտաշատի քաղաքապետի թեկնածու Արգամ Աբրահամյանը Fecebook-ում էջ է բացել եւ կատարել առաջին գրառումը:

«Սիրելի՛ ֆեյսբուքյան ընկերներ,
Սիրելի՛ արտաշատցիներ, 
Լրատվամիջոցների հարգելի՛ ներկայացուցիչներ, 
Ես առաջադրել եմ իմ թեկնածությունը Արտաշատի քաղաքապետի ընտրություններում: Գրանցվելով ֆեյսբուք սոցիալական ցանցում` ես խնդիր եմ դնում բաց և ուղիղ շփման ինչպես իմ համաքաղաքացիների, այնպես էլ լրատվամիջոցների հետ: Օգտագործելով համացանցի հնարավորությունները՝ ներկայացնելու եմ իմ տեսակետներն ու պատկերացումները, իմ սիրելի Արտաշատի ապագայի մասին իմ տեսլականը և խնդրում եմ բոլորիդ ներկայացնել ձեր առաջարկներն ու մոտեցումները, ձեր քննադատություններն ու հորդորները: Վստահ եղեք` դրանք չեն մնա օդում, և ձեր կարծիքները ներկայացված կլինեն իմ ապագա ծրագրերում: 
Լրատվամիջոցների հարգելի՛ ներկայացուցիչներ, ներկայացրեք ձեզ հուզող հարցադրումներն ու խնդիրները՝ վստահ լինելով, որ ես կպատասխանեմ ձեր բոլոր հարցերին և հետամուտ կլինեմ ձեր կողմից բարձրացվող բոլոր խնդիրներին, բայց խնդրում եմ հաշվի առնել, որ ես նոր եմ մուտք գործում հասարակական - քաղաքական ասպարեզ և կարծում եմ, որ կարող եք նաև ինձ աջակցել և օգնել ձեր խորհուրդներով: Հայոց երբեմնի մայրաքաղաք Արտաշատի քաղաքապետի պաշտոնում ընտրվելու դեպքում շարունակելու եմ բաց և ուղիղ շփումներով ծառայել իմ քաղաքին: 
Սիրելի՛ ֆեյսբուքյան ընկերներ, շնորհակալ կլինեմ, եթե ինձ ընդունեք ձեր ֆեյսբուքի ընտանիք այնպիսին, ինչպիսին ես կամ: Ես հպարտ եմ իմ ընտանիքով, հպարտ եմ, որ Հովիկ Աբրահամյանի որդին եմ, բայց պետք է խնդրեմ, որ ինձ ընդունեք որպես սեփական որոշումներ կայացնող, սեփական քայլերի համար պատասխանատու Հայաստանի քաղաքացի Արգամ Աբրահամյան: Խոստանում եմ պատասխանտու լինել իմ բոլոր արած ու չարած գործերի համար: 
Խնդրում եմ իմ առաջին ստատուսը խիստ չդատել...»: