|
Փոխարժեքներ
17 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.06 |
| EUR | ⚊ | € 426.84 |
| RUB | ⚊ | ₽ 5.0357 |
| GBP | ⚊ | £ 493.64 |
| GEL | ⚊ | ₾ 138.76 |
Ես ցմահ դատապարտման եմ պատրաստ, բայց ինձ մեղավոր չեմ ճանաչել ու չեմ ճանաչելու։ Այս մասին դատական նիստին ասել է Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։
«Ես ոչ մի մեղք չեմ գործել, համաձայն չեմ մեղադրանքի ոչ մի կետի հետ, մերժում եմ բոլոր մեղադրանքները, ինձ մեղավոր չեմ ճանաչում և չեմ ճանաչի, անմեղ եղել եմ Հայաստանի Հանրապետության առջև և մնում եմ անմեղ Հայաստանի Հանրապետության առջև: Իմ ամբողջ կյանքը եղել է նվիրում Հայաստանի Հանրապետությանը և ինձ համար պարզապես վիրավորական է, որ ես դատվում եմ հանուն Հայաստանի Հանրապետության»,- նշել է նա՝ հավելելով, որ իր ապօրինի կալանավորման 1 տարին 10 օրից կլրանա․
«Շնորհակալ եմ Աստծուն այս հնարավորության համար, բայց դա չի նշանակում, որ պետք է շնորհակալ լինեմ այն մարդկանց, որոնք այդ ամենը ստեղծեցին իրենց նպատակների համար։ Ասել եմ՝ իրենք պատասխան կտան ու, եթե ոչ օրենքի առաջ, ապա Աստծո առաջ հաստատ»։