կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-06-05 21:16
Առանց Կատեգորիա

Արվեստը՝ խղճի լույսով. Մարինա Ցվետաևա

Արվեստը՝ խղճի լույսով. Մարինա Ցվետաևա

 

Ճակատագիրն ամեն ինչ արել էր, որ նրա կյանքը վերածվի անթերի տառապանքի կամ` որ ժամանակն ունենա անկրկնելի մի դիմագիծ եւս, Մարինա Ցվետաեւա անունով:

Հանճարի խարանը ճակատին կրող մի կին, որ ամեն վայրկյան պատրաստ էր հետ տալու կյանքի տոմսը, այնուամենայնիվ, հասցրեց վերաիմաստավորել նույն այդ կյանքի միակ արժանիքը երեւի` մարդու կոկորդից հնչող (այս դեպքում` աղաղակվող) խոսքը

Նաեւ արձակով:

Ավագ ԵՓՐԵՄՅԱՆ

 

 

ԱՐՎԵՍՏԻ ԴԱՍԵՐԸ

 

Ի՞նչ է սովորեցնում արվեստը։ Բարությո՞ւն։  Ոչ։  Խե՞լք։ Ոչ։  Նա նույնիսկ ինքն իրեն չի կարող սովորեցնել, քանզի - տրված է։

Չկա մի առարկա, որով նա չի սովորեցնում, ինչպես չկա մի առարկա, իրեն հակընդդեմ, որով չի սովորեցնում, ինչպես չկա մի առարկա, միակը, որով նա սովորեցնում է։

Բոլոր դասերը, որոնք մենք քաղում ենք արվեստից, մենք ենք ներդնում նրա մեջ։

Պատասխանների մի շարք, որոնց հարցերը չկան։

Ամբողջ արվեստը հենց պատասխանի տրվածությունն է։

Այդպես, «Խնջույք  Ժանտախտի ժամին»  ողբերգությունում նա պատասխանեց ավելի վաղ, քան ես հարցրի, պատասխանների տարափ թափեց ինձ վրա։

Մեր ամբողջ արվեստը կարողանանք (հասցնենք) հակադրել յուրաքանչյուր պատասխանի, քանի դեռ չի չքացել, մեր հարցը։

Սմբակահարվում ես պատասխաններով, եւ դա էլ հենց ներշնչանքն է։ Ու ինչպես հաճախ՝ դատարկ էջ։

***

Մեկը կարդաց Վերթերին ու գնդակահարում է ինքն իրեն, մյուսը կարդաց Վերթերին եւ, քանի որ Վերթերն ինքնասպան է եղել, որոշում է ապրել։ Մեկը վարվեց ինչպես Վերթերը, մյուսը՝ Գյոթեին հետեւեց։  Ինքնաոչնչացմա՞ն  դաս։  Ինքնապաշտպանությա՞ն դաս։ Ե՜վ մեկը, ե՜ւ մյուսը։  Գյոթեին, իր կյանքի տվյալ պահի ինչոր օրենքով, հարկավոր էր գնդակահարել Վերթերին, սերնդի ինքնասպանող դեւին հարկավոր էր մարմնավորվել հենց Գյոթեի ձեռքով։ Կրկնակի ճակատագրական անհրաժեշտություն եւ որպես այդպիսին - անպատասխանատու։ Եվ շատ հետեւանքային։

Մե ղավո՞ր էր արդյոք Գյոթեն հետեւած բոլոր մահերում։ Նա, իր ծերության խոր ու հիասքանչ տարիներին, ինքը պատասխա նել է. ոչ։ Այլապես մենք բառ անգամ չէինք համարձակվի ասել, քանզի ո՞վ կարող է հաշվարկել տվյալ բառի ազդեցությունը…

Եվ ես էլ Գյոթեի փոխարեն կպատասխանեմ. ոչ։

Չար կամք չի ունեցել, ոչ մի կամք էլ, ստեղծագործականից բացի, չի ունեցել, չի եղել։ Նա, գրելով  իր Վերթերը, ոչ միայն բոլոր մյուսնե րի (այսինքն՝ նրանց հնարավոր փորձանքների), այլ նա եւ իր մասին (իր փորձանքի մասին) մոռացավ։

Ամենամոռացումը, այսինքն՝ մոռացումն այն ամենի, ինչն առարկա չէ, այսինքն՝ ամենահիմքը ստեղծագործումի։

Գյոթեն, այն ամենից հետո, ինչ տեղի ունեցավ, կգրե՞ր արդյոք երկրորդ Վերթերը, եթե, հավանականությանն հակառակ, դարձյալ դրա անհրաժեշտությունն զգար - եւ այդ ժամ ընդդատյա կլինե՞ր։ Կգրե՞ր  Գյոթեն - գիտենալով։

Հազար անգամ կգրեր, եթե հարկավոր լիներ, ինչպես չէր գրի նույնիսկ առաջին տողն առաջինի, եթե ճնշումը փոքր-ինչ ցածր լիներ։ (Վերթերը… ճնշում է ներսից։)

- Եվ կլինե՞ր արդյոք ընդդատյա այդժամ։

Որպես մարդ - այո, որպես արվեստագետ - ոչ։

Ավելին կասեմ. Գյոթեն, որպես արվեստագետ, ընդդատյա եւ դատապարտված կլիներ հենց իր մեջ Վերթերին՝ մարդկային կյանքերի պահպանման նպատակներով (կատարելով պատվիրանը.  մի՜ սպա նիր) խեղդելու դեպքում։ Այստեղ գե ղարվեստական օրենքը ճիշտ հակառակ է բարոյականին։ Արվեստագետը մեղավոր է միայն երկու՝ արդեն հիշված՝ առարկայից հրաժարումի (ում օգտին էլ լինի) եւ ոչ գեղարվեստական առարկայի արարման դեպքում։ Այստեղ նրա փոքր պատասխանատվությունն ավարտվում է եւ սկսվում է անսահման մարդկայինը։

Գեղարվեստական ստեղծագործումն այլ դեպքերում ինչ-որ ծյուրանք է խղճի, ավելին ասեմ. խղճի անհրաժեշտ ծյուրանքն այն բարոյական արատն է, առանց որի արվեստ չի լի նի։ Որպեսզի  լինի լավը (չգայթակղի փոքրերիս), արվեստն ստիպված հրաժարվելու էր իր ամբողջի լավագույն կեսից։ Արվեստի՝ ակնհայտորեն լավը լինելու միակ միջոցը չլինելն է։ Նա ավարտվելու է մոլորակի կյանքի հետ մեկտեղ։

 

ԽՂՃԻ ԼՈՒՅՍՈՎ

Մեկն արթնացավ։ Սուրքիթ, մոմադեմ մարդը, որ շերեմետեւյան տան բուխարիում այրում է ձեռագիրը։ «Մե ռած հո գինե րի» երկրորդ մասը։ Չգայթակղել։ Ավելի ուժեղ է, քան միջնադարում էր. սեփական ձեռքերով ստեղծածը կրակին տալը։ Այստեղ ինքնադատաստան է, որի մասին ասում եմ - դա միակ դատաստանն է։

(Ինկվիզիցիայի խայտառակությունն ու ձախողումը. ինքն էր այրում, փոխանակ հասցնելու նրան, որ իրենք այրեին, այրում էր ձեռագիրը, երբ հարկավոր էր կրակին տալ հոգին։)

- Բայց Գոգոլն այն ժամանակ արդեն խելագար էր

Խելագարը նա է, ով հրդեհում է տաճարը (որը չի կառուցել), որպեսզի փառաբանվի։

Գոգոլն, այրելով իր ձեռքի գործը, իր փառքն էլ այրեց։

Եվ ես հիշում եմ մի կոշկակարի խոս քը (1920, ք. Մոսկվա) – սա կոշկակարի այն դեպքն է, երբ նա իսկապես բարձր է նկարչից։

- Ոչ թե մենք ենք, Մարինա Իվանովնա, խելագարներ, այլ նրանք են «չհասածներ»։

 

***

Գոգոլի՝ բուխարիի մոտ գտնվելու այդ կես ժամն ավելին արեց հանուն բարու եւ ընդդեմ արվեստի, քան Տոլստոյի ամμողջ երկարամյա  քարոզը։

Որովհետեւ այստեղ գործն է, ձեռքերի տեսանելի գործը, ձեռքի այն շարժումը, որը մենք բոլորս տենչում ենք եւ որին չի գերազանցի ոչ մի  «հոգեւոր շարժ»։

***

Գուցե թե մենք  «Մեռած հոգիների» երկրորդ մասով  չգայթակղվեինք էլ։ Հավաստի է՝ նրանով կուրախանայինք։ Բայց դրանցով մեր այն կը ուրախանալը ոչինչ է մեր այս ուրախության առջեւ Գոգոլի հանդեպ, որը հանուն մեր կենդանի հոգիների իր Մեռածնե րին այրեց։ Սեփա կան խղճի կրակի վրա։

Նրանք գրված էին թանաքով։

Սրանք - մեր մեջ - կրակով։

Աղոթք

Ի՞նչ կարող ենք մենք ասել Աստծո մասին։ Ոչինչ։ Ի՞նչ կարող ենք ասել մենք Աստծուն։ Ամեն ինչ։ Բանաստեղծությունն առ Աստված աղոթք է։ Եվ եթե այսօր աղոթքներ չկան (Ռիլկե ից բացի), ապա ոչ թե՝ որ մենք Աստ ծուն բան չունենք ասե լու, եւ ոչ էլ՝ որ ոչ ոք ունենք, որին պիտի ասեինք այդ բա նը - ասե լիք կա եւ կա՝ թե ում - այլ այն պատճառով, որ խիղճը չի բավա կանացնում գովաբանել եւ աղոթել Աստծուն այն նույն լեզվով, որով նույն ինքներս, դարերով, գովերգել ենք վճռականորեն ամեն ինչ։ Որպեսզի հիմա խիզախենք ու Աստծուն (աղոթքին) դիմենք ուղղակի խոսքով, հարկավոր է կամ չիմանալ, թե ինչ է բանաստեղծությունը, կամ մոռանալ։

Կորցնելով վստահությունը։

***

Բլոկի դաժան խոսքն առաջին Ախմատովայի մասին։ «Ախմատովան բանաստեղծություն է գրում այնպես, կարծես նրան նայում է տղամարդը, սակայն հարկավոր է գրել այնպես, ասես քեզ Աստված է նայում» - կերպափոխելով առաջին, մերկացնող, կեսը մեզնից  յուրաքանչյուրին համապատասխան  - վերջում սրբություն է։

Ինչպես Աստծո առջեւ, այսինքն՝ դիմակայում։

Բայց մեր մեջ ի՞նչ կդիմանա - եւ ո՞վ մեզանից։

 

***

Արդիականությունն իմ ամբողջ ժամանակը չէ: Արդիականությունը ժամանակի համար այն ցուցադ րականն է, ըստ որի նրան պիտի քննեն:  Արդիականությունն ինքնին ընտրություն է: Իսկական արդիականն այն է, ինչը ժամանակի մեջ է - հավերժականի, սրանով էլ, տվյալ ժամանակի ցուցադրականից բացի, ժամանակակից է - միշտ, ժամանակակից է- ամենին…

Արդիականությունն արվեստում լավագույնների ազդե ցու թյունն է լավագույնների վրա, այ սինքն` օրախնդրության հակառակը. վատագույնների ազդեցությունը վատագույնների վրա: Վաղվա թերթն արդեն հնացել է: Ինչից երեւում է, որ «ժամանակակիցության» մեջ մեղադրվողներից շատերն այդ մեղադրանքին արժանի էլ չեն, քանզի մեղանչում են միայն ժամանակավորությամբ, մի հասկացությամբ, որը նույնքան հակառակ է արդիականությանը, որքան եւ անժամանակայնությու նը:

Ժամանակակիցություն. ամեն-ժամանակություն: Մեզնից ո՞վ է լինելու մեր ժամանակակիցը: Սա որոշելու է միայն ապագան եւ սա վավերական է միայն անցյալում: Ժամանակակիցը. Միշտ փոքրամասնություն է:

Արդիականությունը լավագույնի ամբողջությունն է:

 

Մարինա ՑՎԵՏԱԵՎԱ