Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Բնակարանի հոսանքի անջատման պատճառով ՀՀ կառավարության շենքի դիմաց ապրիլի 27-ին բողոքի ակցիա իրականացնող երգահան Միքայել Մարգարյանին ոստիկանները հորդորել էին դադարեցնել ակցիան, այնուհետև ձեռնաշղթա էին հագցրել նրան և տարել ոստիկանության բաժանմունք:
Մոտ երեք ժամ ոստիկանության բաժանմունքում պահելուց, արձանագրություն կազմելուց հետո ազատ են արձակել Մարգարյանին:
Հիամ նա տանն է և մոմի լույսի տակ նշում է դստեր 6-ամյակը։
Միքայել Մարգարյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով պատմեց, որ իր հոսանքն անջատել են այսօր առավոտյան։
«Հիմա մենք մոմի լույսով ենք։ Հարեւանը մեզ տրամադրել է հոսանք, որպեսզի մեր հեռախոսները լիցքավորենք։ Ընկերս դվիժոկ է բերել, դա ենք միացրել հիմա»,- ասաց երգահանը։
Երգահանը պատմեց, որ տանը աշխատում են միայն ինքն ու կինը, սակայն արտակարգ դրությամբ պայմանավորված չեն կարողանում աշխատել. «Փաստացի հունվարից սկսած մինչեւ այսօր չենք ունեցել վաստակ։ Երեխաներս նպաստն ու մորս թոշակը բավականացնում է միայն սնունդի համար։ Ունեմ նաեւ հիպոտեկ վարկ։ Եվ այսօր՝ առավոտյան իմ լույսն անջատում են, անկախ այն ամենից, որ մենք չենք աշխատում այս պայմաններում։ Իջա Կառավարության շենքի մոտ, որպեսզի իմ դժգոհությունը հայտնեմ»։
Միքայել Մարգարյանը պատմեց, թե ինչպես է բերման ենթարկվել. «Ես 17 եւ 18 տարեկան տղաներիս հետ գնացել էի Կառավարության բակ, տղաներս մեքենայից չեն իջել, ես մի հատ ուղիղ եթեր արեցի Կառավարության շենքի մոտ մոտեցավ ինձ ոստիկանը եւ տեղեկացրեց՝ դուք ակցիա եք անում, որն անթույլատրելի, ես ասացի՝ դա ձեր գնահատմամբ է ակցիա, սակայն ես ակցիա չեմ անում եւ այդպես, երբ իմ նկատմամբ սկսեցին բիրտ ուժ կիրառել, ես նկատեցի ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանին, ես կանչեցի Միքայելյանին, շարժվեցի դեպի Սասուն Միքայելյանը, նա տեսավ, թե ինձ ինչպես են բերման ենթարկում, նա տեսավ ու շրջվեց գնաց։ Նրանք ոլորեցին ձեռքերս, ես ասացի, որ չեմ ընբոստանում, ինձ շղթայեցին ու տարան մեքենան, երեխաներիս նույնպես բերման են ենթարկել ու շղթայել։ Ես տասնյակ ակցիաների եմ մասնակցել, սակայն որեւէ դեպքում իմ հեռախոսը չեն վերցրել, ինձ չեն շղթայել։ Մենք տեսնում ենք՝ ինչքան հանցագործներ կան, որ չեն շղթայվում, բայց այսօր ինձ շղթայեցին»։
Նա շնորհակալություն հայտնեց «Կամք» հկ-ի անդամներին, ԱԺ պատգամավոր Աննա Կոստանյանին. «Շնորհակալություն չեմ հայտնում ոստիկաններին, ես դատի եմ տալու ձեզ՝ ապօրինի եւ ոչ համաչափ ուժ կիրառելու համար։ Ես շնորհակալություն չեմ հայտնում ՄԻՊ-ին, մենք դիմեցինք իրենց, սակայն իրենց չայցելեցին։ Ասեմ, որ Սերժ Սարգսյանի ժամանակ անգամ ՄԻՊ-ը պարտադիր այցելում էր բերման ենթարկվածին»։