կարևոր
6106 դիտում, 6 ամիս առաջ - 2024-05-21 20:13
Հասարակություն

Հայաստանում թուրքական հետքով կուսակցություն բացել ցանկացող Նատալի Ալեքսանյանը ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանի բարեկամուհին է. Մարինա Խաչատրյան

Հայաստանում թուրքական հետքով կուսակցություն բացել ցանկացող Նատալի Ալեքսանյանը ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանի բարեկամուհին է. Մարինա Խաչատրյան

Երկու օր առաջ այցելել էինք Հյուսիսային պողոտայի հարևանությամբ գտնվող «Հայաստանի խուլերի միավորում» ՀԿ շենք՝ իմանալու համար, թե արդյոք թույլ են տվել իրապես այդտեղ անցկացնել «թուրքական» հետքով կուսակցության՝ «Հայաստանի պետականակենտրոն կուսակցության» հիմնադիր համագումարը։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում պատմեց Երևանի ավագանու նախկին անդամ Մարինա Խաչատրյանը՝ հիշեցնելով, որ իրազեկման այցիայի ընթացքում ձերբակալվել էին ակցիայի 4 մասնակից, այդ թվում՝ Արթուր Չախոյանը ։

«Ինչու եմ ասում, որ թուրքական հետքով է այդ կուսակցությունը, քանի որ 7 հիմնադիրներից մեկը բլոգեր Նատալի (Տաթևիկ) Ալեքսանյանն է, ով բնակվում է Թուրքիայում, ով Ալիևից քաղաքացիություն էր խնդրում և ամենօրյա ռեժիմով ադրբեջանական և թուրքական լրատվամիջոցներին հարցազրույցներ է տալիս։ Ես այսօր պարզել եմ, որ այդ կինը ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանի քրոջ աղջիկն է։ Ավելին՝ նախատեսվում էր, որ կուսակցության ղեկավար կազմում լինելու էին Գագիկ Մելքոնյանի եղբոր որդին, Այնտեղ էր նաև տխրահռչակ Ռոման Բաղդասարյանը։

Այս ամենը մտածելու տեղիք է տալիս, բայց կարծում եմ՝ մտածելու տեղ ունի նաև Փաշինյան Նիկոլը, քանի որ խոսակցություններ են պտտվում այն մասին, որ այդ կուսակցությունը հիմնում են բոլոր այն ՔՊ-ականների համար, ովքեր Նիկոլի իշխանությունից հեռանալուց հետո մնալու են Հայաստանում ու տեղ չեն ունենալու գնալու։ Այդ կուսակցությունը լինելու է նրանց վերջնական հանգրվանը»։

Խաչատրյանը նշեց, որ կուսակցույթունը չճշտված տեղեկություններով, ֆինանսավորվում է հենց Թուրքիայից։ «Այս տեղեկությունն, իհարկե, ճշտման կարիք ունի»,- նշել է նա։

Խաչատրյանը նաև հայտնեց, որ կենտրոնի ղեկավարը տեղյակ չի եղել, որ տեղի է ունենալու նմանատիպ թուրքական հետքով կուսակցության համագումար։ «Ես զրուցել եմ կենտրոնի կոորդինատորի՝ տիկին Ինեսայի հետ, նրան տեղեկատվություն եմ փոխանցել թե ով է Նատալի Ալեքսանյանը։ Իբրև թե տիկինը զարմացած էր, սակայն հաջորդ օրը, երբ այցելեցինք կենտրոն՝ հասկանալու համար, թե արդյո՞ք կուսակցության համագուրմարը կասեցված է, թե քանի հոգի է մասնակցում համագումարին, պարզվեց որ համագումարը փորձում են կայացնել։ Իսկ այդ տիկինը հայտարարում էր, թե շենքի տարածքն իրենն է, ինչի իհարկե սուտ է, կենտրոնը հանրային է»։

Խաչատրյանը նշեց, որ իրենց այցի նպատակը եղել է տեղեկատվություն հավաքելը, հասկանալը, թե ով է կայացրել թուրքերի կուսակցություն ստեղծելու որոշումը։ «Միաժամանակ, ցանկանում էինք իրազեկել մարդկանց, թե ինչ կուսակցություն է հիմնվում, քանի որ մարդիկ չգիտեին, որ այն թուրքական հետք ունի»։

Խաչատրյանը նաև ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ կուսակցության համագումարին ներգավվել էին հաշմանդամություն ունեցող մարդկանց։ «Խոսքը խուլերի և համրերի մասին է։ Մենք այստեղ շատ զգուշավոր պետք է լինեինք։ Երբ գնում էինք իրազեկման, մեր մտքով անգամ չէր կարող անցնել, որ ոչ աշխատանքային օրով, հանրային միջոցառմանը բերվելու են այդքան խուլ և համր մարդիկ։ Մինչդեռ, համագումարին անհրաժեշտ է խոսքային կոնտակտ, եթե այդ մարդիկ չեն կարող լսել , ապա ո՞րն է պատճառը, որ այդ մարդկանց բերել են միջոցառմանը։ ավելին, ես խորը կասկածներ ունեմ, որ Հայաստանում ոչ ոք չի ցանկանում անդամագրվել թուրքական ծագում ունեցող կուսակցությանը, հետևաբարբացառված չէ, որ և անպայման ուսումնասիրելու ենք այս հանգամանքը, թե արդյոք այդ կենտրոնում գրանցված խուլերը և համրերը իրենց կամքից անկախ չեն հավաքագրվել այդ կուսակցության շարքերում։

Խաչատրյանը նշեց, որ իրենց հաջողվել է կասեցնել այդ կուսակցության հիմնադիր համագումարը։

«Ես այս պահին գտնվում եմ ձերբակալվածների պահման վայրի դիմաց, հույս ունեմ, որ 4 տղաներին, այդ թվում ձերբակալված Արթուր Չախոյանին ազատ կարձակեն, քանի որ նրանից որևէ մեկը հանցագործություն չի կատարել»։

Աղբյուր` Փաստինֆո