|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.12 |
| EUR | ⚊ | € 419.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8216 |
| GBP | ⚊ | £ 491.61 |
| GEL | ⚊ | ₾ 139.38 |
Այսօր կառավարության շենքի մոտ էին հավաքվել նաիրիտցիները: «Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության նախագահ Անի Զախարյանը նույնպես այնտեղ էր` աջակցելու նրանց: Ի դեպ, հունիսի 7-ին նրա հարսանյաց արարողությունն է լինելու:
Զախարյանը yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ թեեւ սովորաբար այդ օրերին աղջիկները խառն են լինում` զբաղված հարսանյաց արարողության մանրուքներով, բայց ինքը եկել է` նաիրիտցիների կողքին կանգնելու: «Ինձ համար անձնականն ու պետականը համարժեք հարթության վրա են գտնվում»,- ասաց նա:
Հարցին, թե արդյո՞ք իր ընտրյալը դեմ չէ, որ անգամ իրենց համար այս խառը օրերին է այլ հարցերով զբաղվում, Անին պատասխանեց. «Ոչ: Ավելին` նա ինձ առավոտյան բերեց այստեղ, իսկ ինքը գնաց աշխատանքի»:
Մանրամասները` տեսանյութում: