Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության նախագահ Անի Զախարյանը պատասխանել է «Մենք» երիտասարդական շարժման փոխնախագահ Սեւան Աղաջանյանի` այսօր Yerkir.am-ի հետ զրույցում արված դիտարկումներին:
«Այսօր կարդացի ձեր կայքում «Մենք» երիտասարդական շարժման անդամ Սևան Աղաջանյանի հերյուրանքները իմ հասցեին, ինչին ուզում եմ հակադարձել՝ ներկայացնելով այդ տղայի հետ իմ ծանոթության դրդապատճառը և պատճառները, թե ինչու հետո այլևս չցանկացա օգնել իրենց: Մոտ մեկ ամիս առաջ Սևանը դիմեց ինձ խնդրանքով` օգնել իրենց Կոմայգու տրանսվեստիտների և մարմնավաճառների դեմ պայքարում և այգին երեխաներին վերադարձնելու խնդրում: Ինքս մտահոգ լինելով մեր բարոյալքված իրականության ցանկացած դրսևորումով, ընդառաջ գնալով իր խնդրանքներին` միացա իրենց ստորագրահավաքին և խոստացա աջակցել: Սակայն, ավելի մոտիկից ճանաչելով իրեն, հասկացա, որ այդ տղան ցանկանում է այգու խնդիրը պատճառ դարձնել` զուտ ճանաչվելու և իր կարիերիստական ձգտումները բավարարելու համար, բացի այդ` ինտենսիվ կերպով ողջ համացանցը ողողում էր այդ տրանսվեստիտների և մարմնավաճառների նկարներով և, կարծես, ընդհակառակը` գովազդելիս լիներ դրանց: Տեսնելով դա` լուրջ դիտողություն արեցի և պահանջեցի այլևս «Ֆեյսբուք»-ում չտեղադրել այդ ահավոր լուսանկարները:
Մենք գիտենք, որ այսօր «Ֆեյսբուքը» դարձել է բոլոր երիտասարդների համար ինֆորմացիոն աղբյուր և բոլորն օգտվում են հենց այս սոցցանցից, և նմանատիպ նկարներ տեղադրելով՝ Սևանը անբարոյականության քարոզի պատճառ էր դառնում ինքնըստինքյան: Նորմալ, ասացի, որ խնդրին պետք է տալ իրավաբանական լուծում և քաղաքապետարանից պահանջել ոստիկանության հետ համատեղ հասարակական վայր հանդիսացող այգին վերադարձնել հասարակությանը: Իմ այդ դիտողություններից հետո նա մի այնպիսի ահավոր վիրավորական բառեր սկսեց շռայլել իմ հասցեին, որ ես հասկացա, որ այս տղան բարոյապես է բարոյալքված և բացարձակ չունի այն մարդկային որակները, որ իրականում մտահոգված լինի այս խնդրով: Եվ հիմա, կրկին իր անձը իմ անձի հետ կապելով և ստորաբար հայտարարելով, թե իբր ես մոտ եմ այգու կանգնածների հետ, ցանկանում է վարկաբեկել իմ անձը և կրկին հասարակության ուշադրությունը կենտրոնացնել իր վրա՝ միտում ունենալով դառնալ ճանաչված:
Այսօր շատ երիտասարդներ, տարբեր կարիերիստական դատարկ ձգտումներից ելնելով, պատրաստ են գնալ ամեն մի ստոր քայլի, բայց ո՞ւմ է պետք այդ անբարոյական ճանաչումը:
Նշեմ նաև, որ այդ «Մենք» շարժման մեջ է ԲՀԿ ավագանու անդամ Րաֆֆի Գյոզալյանը, թե որքանով է ԲՀԿ-ն սատարում դրան, դա արդեն հստակ ասել չեմ կարող»: