Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.14 |
EUR | ⚊ | € 409.14 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 490.8 |
GEL | ⚊ | ₾ 142.52 |
Այսօր Բաղրամյան պողոտայում միջադեպ տեղի ունեցավ Նոր քաղաքական կուսակցության ղեկավար Անի Զախարյանի և մի խումբ ոստիկաննների միջև: Պատճառն «ամենաիսկական հայուհու» համառությունն էր:
Երբ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը դեպի նախագահական նստավայր երթի մասնակիցներին հորդորեց նախագահի նստավայրի մայթից անցնել այն կողմ, «Տեր կանգնենք մեր երկրին» գրությամբ պաստառը կրող Անի Զախարյանը հրաժարվեց` պնդելով, որ ինքը պետք է նախագահականի մայթով շարժվի: Զախարյանի առաջխաղացումը կանխելու համար մայթը փակեցին մոտ 2 տասնյակ ոստիկաններ: Անին շարունակեց պնդել, որ տեղից չի շարժվի և դիմացի մայթ չի անցնի: «Մայթը չեմ զիջելու, և վե’րջ»,- հայտարարեց նա և սկսեց ոստիկաններին բացատրել, թե որն է տղամարդը:
Yerkir.am-ի հարցին, թե որքան կարող է նա այդպես կանգնած դիմանալ, Անի Զախարյանը պատասխանեց` ինչքան որ պետք է, սակայն միաժամանակ կարծիք հայտնեց, որ գիշերը մայթին մնալու կարիք չի լինի:
Մանրամասները`yerkir.am-ի տեսանյութում: