Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«ԱՔԻԼԼԵՍ» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը և նույն կենտրոնի իրավաբան Արմինե Մկրտչյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադարձան գազալցակայաններում տեղի ունեցած վերջին պայթյուններին:
Ըստ Էդուարդ Հովհաննիսյանի` տրասպորտային միջոցի սարքին լինելու պատասխանատվությունն ամբողջությամբ ընկնում է տվյալ մեքենայի վարորդի վրա: «Օրենքով սահմանված կարգով` տրանսպորտային միջոցի սարքին վիճակի համար պատասխանատվությունը կրում է սեփականատերը կամ վարորդը: Կառավարության որոշումով սահմանվում է, որ տեխզննման կետը որևէ պատասխանատվություն չի կրում գազաբալոնի պայթելու համար: Տեխզննման համար նախատեսված 8500 դրամից միայն 2500 դրամն է գնում տեխզննման կենտրոնին, իսկ մնացածը գնում է բյուջե: Փաստորեն, ստացվում է, որ ամեն ինչի մեղավորը դառնում է վարորդը»,- ասաց նա:
Հովհաննիսյանի կարծիքով` գազաբալոնների սարքին լինելու հարցը վերաբերում է տեխզննման կետերին, ոչ թե գազալցակայաններին: «Գազալցակայանը չէ, որ պետք է ստուգում իրականացնի: Երկու տարին մեկ պետք ստուգվեն գազաբալոնները: Այդ մասին վարորդներին ասում է գազաբալոն տեղադրողը և տալիս թույլտվություն: Ես կարծում եմ, որ օպտիմալ տարբերակ է այն, որ բոլոր բալոնները համարակալվեն, որպեսզի խնդիրները հասնեն մինիմալի: Մեր երկրում մեքենաների 90 տոկոսը գազով է աշխատում: Բալոնի երաշխիքային կյանքը 15 տարի է, սակայն կարող է շահագործվել 20-25 տարի»,- ասաց նա:
Նույն ՀԿ-ի իրավաբան Արմինե Մկրտչյանը նշեց, որ այս բարձիթողի վիճակը շտկելու համար կարելի է այնպես անել, որ տեխզննման կայանները վերազինվեն այնպիսի սարքավորումներով, որոնք կարող են որոշել` գազաբալոնը պիտանի՞ է շահագործման, թե՞ ոչ: «Մարդիկ 500 և 650 դոլարանոց բալոններ են տեղադրում: Չկա որևէ երաշխիք, որ, ասենք, 500 դոլարանոց բալոնն անվտանգ է»,- ասաց իրավաբանը: