կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-03-31 16:28
Հասարակություն

ԱԻՆ-ը վստահեցնում է՝ հակակարկտային կայանները գործել են

ԱԻՆ-ը վստահեցնում է՝ հակակարկտային կայանները գործել են

Անցյալ տարի Արարատյան հարթավայրին պատուհասած կարկուտից հետո դժգոհությունների ու բողոքի մեծ ալիք բարձրացավ` հակակարկտային կայանների արդյունավետության եւ կիրառման հետ կապված: Անցյալ շաբաթ օրը` մինչ ՀՀ տարածքին ցրտահարության եւ անսպասելի ձյան հասնելը, կարկուտ տեղաց: Yerkir.am-ը փորձել է պարզել, թե այդ կարկուտի ժամանակ արդյո՞ք գործել են հակակարկտային կայանները, ինչպե՞ս են գործել, ի՞նչ արդյունավետությամբ:

 

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «ՄԵՎԱՆԾ» ՊՈԱԿ-ից Yerkir.am-ին տեղեկացրեցին, որ 2014 թ. մարտի 29-ին «ՄԵՎԱՆԾ» ՊՈԱԿ-ի կողմից Արմավիրի մարզում «Արաքս» 1,2,3,4 հակակարկտային կայաններով ակտիվ ներգործության է ենթարկվել մեկ կարկտավտանգավոր պրոցես, որի ընթացքում կատարվել է 333 կրակոց, իսկ Արարատի մարզում  «Արտաշատ» 1,2,3,4,5,6 հակակարկտային կայաններով ներգործության է ենթարկվել ևս մեկ կարկտավտանգավոր պրոցես, և կատարվել է 524 կրակոց: Ընդհանուր առմամբ` կատարվել է 857 կրակոց: