|
Փոխարժեքներ
21 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 446.97 |
| RUB | ⚊ | ₽ 4.7393 |
| GBP | ⚊ | £ 510.45 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
«Փաստինֆո»-ի տեղեկություններով` երեկ Սյունիքի Անգեղակոթ գյուղի մոտակայքում ՀՀ ՊՆ զինված ուժերին պատկանող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենա է շրջվել:
Yerkir.am-ի հետ զրույցում այս տեղեկությունը հաստատեց ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը` նշելով, որ 3 զինծառայող է տուժել, ովքեր, սակայն, լուրջ վնասվածք չեն ստացել:
Հիշեցնենք, որ նմանատիպ դեպք տեղի էր ունեցել ապրիլի 17-ին: Ժամկետային զինծառայողներին տեղափոխող` N զորամասին պատկանող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան Սպիտակ-Երևան ավտոճանապարհի 19-րդ կիլոմետրին դուրս էր եկել երթևեկելի հատվածից և շրջվել հարակից ձորակը: Արդյունքում` մեկ զինծառայող մահացել էր, 9-ն էլ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց: