կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-06-02 16:11
Հասարակություն

Սյունիքում վթարված զինվորական մեքենայի վարորդը խախտել է կանոնները. մանրամասներ

Սյունիքում վթարված զինվորական մեքենայի վարորդը խախտել է կանոնները. մանրամասներ

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 8-րդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ մարտական կամ հատուկ տրանսպորտային մեքենաները վարելու կամ շահագործելու կանոնները խախտելու դեպքի առթիվ։

ՀՀ ՊՆ թիվ N զորամասի  հրաձգային գումարտակի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Մ.Զաքարյանը 2015 թվականի հունիսի 1-ին՝ ժամը 06։30-ին, իրեն ամրակցված  «Զիլ-131» մակնիշի ավտոմեքենայով երթևեկել է դեպի Սյունիքի մարզի Շաղաթ գյուղ։ Նախնական տվյալներով՝ Սիսիան-Շաղաթ ավտոճանապարհին, խախտելով տրանսպորտային մեքենաներ վարելու կանոնները, կորցրել է մեքենայի  կառավարումը և վթարի ենթարկվել, ինչի հետևանքով մեքենայի թափքում և խցում գտնվող` նույն գումարտակի զինծառայողներն ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքները։


ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 8-րդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 377-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (մարտական կամ հատուկ տրանսպորտային մեքենաները վարելու կամ շահագործելու կանոնները խախտելը, որը մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառել է վնաս)։