կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-01-16 17:57
Հասարակություն

Վայոց ձորում զինվորական ''Ուրալ'' է շրջվել

Վայոց ձորում զինվորական ''Ուրալ'' է շրջվել

Վայոց ձորում այսօր`  ժամը 15.30-ի սահմաններում, «Ուրալ» մակնիշի զինվորական բենզատար է շրջվել: Այս տեղեկությունը yerkir.am-ի  հետ զրույցում հաստատեց պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

 

Նա նշեց, որ մեքենայում երկու զինծառայող է եղել` սպա Հուսիկ Ջանիբեկի Ստեփանյանը և պայմանագրային զինծառայող Արթուր Վարազդատի Գևորգյանը:  Դեպքը տեղի է ունեցել Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 115 կմ հատվածում՝ Արփի գյուղի ճանապարհին, զինվորները տեղափոխվել են հիվանդանոց: Դեպքի մասին հավելյալ տեղեկություններ կհաղորդենք ավելի ուշ: