Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռայներ Մորելը «Աշխարհը և մենք» ծրագրի շրջանակներում լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադարձավ Ռիգայի գագաթաժողովի արդյունքներին: Դեսպանի բնորոշմամբ` Ռիգայի գագաթաժողովն այս պայմաններում այդքան էլ դյուրին իրադարձություն չէր: «Բայց ԵՄ-ն արտաքին աշխարհին ցույց տվեց, որ Արևելյան գործընկերությունն իր համար կարևոր է»,- ասաց Մորելը:
Նա նշեց նաև, որ շատ կարևոր է, որ ԵՄ-ն շարունակում է աջակցել գործընկեր երկրների բարեփոխումներին:
«Ռիգայի գագաթաժողովը հասավ այն արդյունքին, որ խոսեց հստակորեն, և ընդունեց տարբերակված սկզբունքը: Արևելյան գործընկերության վեց անդամներն իրենց հարաբերությունները կարգավորում են վեց տարբեր ձևաչափերով: Ռիգայի գագաթաժողովը հաստատեց, որ հարաբերությունները պետք է ձևավորվեն` վեց երկրների հետ հաշվի նստելով: Վերահաստատվեց տարածքային ամբողջականության սկզբունքը` առանձին երկրների ինքնիշխանության փաստի ընդունումը: Այս ամենը կատարվեց միջազգային իրավունքի կանոնների վկայակոչմամբ»,- ասաց Մորելը`հավելելով. «Խորհրդատվական հանդիպումներ են եղել հայերի հետ, որտեղ պետք է պարզվեր ` Հայաստանն ինչ ուղղությամբ է ուզում ընթանալ: Ենթադրում եմ, որ հիմնականում կլինեն այն դրույթները, որոնք դեռևս Ասոցացման համաձայնագրում են եղել»:
Մորելը, խոսելով Գերմանիայի դիրքորոշման մասին, նշեց. «Կարծում եմ, որ Գերմանիան կարևորում է անհատական մոտեցումը, բոլորի համար նույն չափը հնարավոր չէ: Մենք կարծում ենք, որ յուրաքանչյուր երկրի պետք է դերձակի մոտեցում ցուցաբերվի: Բոլորս դասեր ենք քաղել Վիլնյուսի գագաթաժողովից: Պետք է նշեմ, որ Ադրբեջանի և Հայաստանի հավակնությունները տարբեր են: Ադրբեջանն ավելի շատ ուղղված է ռազմավարական հարաբերություններ ունենալուն, իսկ Հայաստանն ավելի շատ նայում է ժողովրդավարական բարեփոխումների ուղղությամբ»: