|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Հայաստանում գործող կառավարման համակարգը չի նպաստում երկրի զարգացմանը, ահա, թե ինչու պետք են սահմանադրական փոփոխություններ: Այս մասին այսօրվա մամուլի ասուլիսում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը` մեկնաբանելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի այն կարծիքը, թե սահմանադրական բարեփոխումները երկրին անհրաժեշտ են այն ժամանակ, երբ գործող Սահմանադրությամբ այլևս հնարավոր չէ առաջ գնալ:
«Ռոբերտ Քոչարյանի ասած ժամանակը վաղուց եկել է, այսինքն` սահմանադրական բարեփոխումները անհրաժեշտություն են, և գործող համակարգն այլևս չի նպաստում երկրի զարգացմանը»,- ասաց Արմեն Ռուստամյանը:
Մեկնաբանելով այն կարծիքը, թե ՀՅԴ-ն դաշտ է բացում Ռոբերտ Քոչարյանի համար, նա ասաց. «Մենք որևէ մեկի համար դաշտ ապահովելու խնդիր չունենք, ՀՅԴ-ն գործում է իր սկզբունքներով: Այո, սահմանադրական բարեփոխումների հարցում ՀՅԴ-ի և Ռոբերտ Քոչարյանի տեսակետների մեջ կա տարբերություն»: