կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-05-27 13:19
Քաղաքական

Օսկանյանը երկար լռությունից հետո խոսեց

Օսկանյանը երկար լռությունից հետո խոսեց

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վերջին ժամանակներս որոշ լրատվամիջոցներ լուրեր են տարածում՝ անանուն աղբյուրներին հղում անելով, անգամ զանգեր եմ ստացել, թե փետրվարյան իրադարձություններից հետո իբր լքել եմ Հայաստանը:

 

Մի փոքր վերափոխելով հայտնի գրողի խոսքերը՝ նշեմ, որ իմ՝ Հայաստանը լքելու մասին լուրերը խիստ չափազանցված են։ Նման բան չկա և նման մտադրություն չունեմ: Մտադրությունս մնում է նույնը՝ Հայաստանում պետք է ձևավորվի հանրային մանդատ ունեցող և արդյունավետ գործող իշխանություն, վերանա քաղաքական մենաշնորհը, ստեղծվի քաղաքական հակակշիռների իրական մեխանիզմ և իրականացվեն բարեփոխումներ։

 

Ես շարունակում եմ համոզված լինել, որ միայն քաղաքական առողջ ինստիտուտների միջոցով հնարավոր կլինի լուծել մեր երկրի առաջ ծառացած խնդիրները՝ անվտանգության, սոցիալական, տնտեսական և այլն: Ինչ վերաբերում է իմ հետագա գործունեությանը, ապա պետք է ասեմ, որ հիմա վերագնահատումների ու մտորումների շրջան է ինձ համար։ Պետք է հետևություններ անել տեղի ունեցածից ու որոշել, թե ինչ պետք է արվի:»