Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը Tert.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Երևանի պետական համալսարանում, Երևանի պետական բժշկական համալսարանում և Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում (պոլիտեխնիկ) ռեկտորների ընտրություններին, մասնավորապես, պոլիտեխնիկում առկա մրցակցությանը, ասում է, որ այն շատ բնական է համարում՝ «հաշվի առնելով ժամանակավոր վարչակազմի, մեղմ ասած, ոչ միանշանակ քաղաքականությունն ու ղեկավարումը, ինչի հետևանքով ԲՈւՀ-ը հայտնվել է սկանդալային պատմությունների էպիկենտրոնում»:
- Պարո՛ն Աշոտյան, ինչպե՞ս կմեկնաբանեք այն փաստը, որ ԵՊՀ-ում և ԵՊԲՀ-ում ռեկտորների թափուր պաշտոնների մրցույթին դիմել է մեկական հոգի, ի դեմս գործող ռեկտորների, իսկ «Պոլիտեխնիկում» ունենք արդեն երկու թեկնածու:
- Ընդհանուր առմամբ մեկից ավելի թեկնածուների առկայությունը վկայում է այն մասին, որ բուհերի ընտրությունները մրցակցային կարող են լինել միշտ: Ուրիշ հարց է, որ պետական համալսարանում և բժշկականում գործող ղեկավարները, անկախ առկա խնդիրներից, արդյունավետ աշխատելով, փաստացի դիտվում են որպես գալիք հինգ տարին ևս բուհերը առաջ տանող հիմնական թեկնածուներ: Սակայն «Պոլիտեխնիկում» մրցակցության ի հայտ գալը շատ բնական եմ համարում՝ հաշվի առնելով ժամանակավոր վարչակազմի, մեղմ ասած, ոչ միանշանակ քաղաքականությունն ու ղեկավարումը, ինչի հետևանքով բուհը հայտնվել է սկանդալային պատմությունների էպիկենտրոնում: Այդ տեսակետից հրամայական է, որ գալիք ընտրությունների արդյունքում վերականգնվի բուհի բարի համբավը, ակադեմիական հաստատությանը հարիր բարոյահոգեբանական մթնոլորտը:
Մանրամասն` սկզբնաղբյուրում: