Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր Yerkir.am-ը «Տիգրան Սարգսյանի փեսան փակում է բիզնեսները` արտագաղթում են» վերնագրով նյութ էր հրապարակել, որում, մասնավորապես, ասված է, որ ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը, ինչպես այս օրերին բազմիցս նշվեց մամուլում, Հայաստանում չէ. նա արդեն երկու շաբաթ է` չի մասնակցում ՀՀԿ ԳՄ նիստերին: Ավելին` Սարգսյանը նոր վարչապետի նշանակումից հետո հանձնել է վարչապետի աշխատասենյակն ու լքել երկիրը: Այն, որ Տիգրան Սարգսյանը երկրում չէ կամ գոնե մինչև վերջին մի քանի ժամը երկրում չէր, անգամ պաշտոնապես է հաստատվել` ՀՀԿ ԳՄ նախկին երկու նիստից հետո, առաջինի դեպքում` Էդուարդ Շարմազանովի, երկրորդի դեպքում՝ Հովիկ Աբրահամյանի մակարդակով է ասվել այդ մասին:
Եվ ահա մեր այս հրապարակումից հինգ ժամ անց Տիգրան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է լուսանկարներ՝ «Ընտանիքիս հետ Սևանում!»: (Մի կողմ թողնենք, որ լուսանկարն, օրինակ, կարող է այսօրվա չլինել, բայց ուշադրություն դարձրեք նախադասության վերջում դրված «!» նշանին):
Այս ամենը, հատկապես` Տիգրան Սարգսյանի արդարանալու փորձերը, թե իբր երկրից չի բացակայում և «!» նշանով նկարի «վերնագիրը» գուցե այդքան զավեշտալի չթվային, (նաեւ այն, որ, փաստորեն, ըստ Սարգսյանի, Շարմազանովն ու Հովիկ Աբրահամյանը ստում էին, երբ պաշտնապես հաստատում էին, որ Սարգսյանը երկրում չէ), որքան Տիգրան Սարգսյանի երկու առանձին լուսանկարները փեսայի՝ Հայկ Սուվարյանի հետ:
Ի՞նչ է ուզում ասել Տիգրան Սարգսյանը` իբր փեսան չի՞ փակել բիզնեսները, ինքն էլ չի՞ պատրաստվում լքել երկիրը, ինչպես գրել է Yerkir.am-ը:
Այն, որ Տիգրան Սարգսյանի փեսան, իրոք, փակել է բիզնեսները, կարող ենք նաեւ լուսանկարներով եւ այլ մանրամասներով ապացուցել: Բայց սա չէ Տիգրան Սարգսյանի մեսիջը: Տիգրան Սարգսյանը մի բան է հասկացնում՝ այս երկրից ոչ մի տեղ չի գնալու, հետո ինչ, որ, օրինակ, երեխաները կարող են այլ երկրի քաղաքացիություն ունենալ, ինքն այս երկրում է մնալու եւ այս երկրից դեռ տանելու բան ունի...