|
Փոխարժեքներ
10 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
«Ինչպիսի՞ հնարավորություն կտա Արցախի հարցերով մշտական հանձնաժողով թե սփյուռքի ներուժը համախմբելու և թե նաև Հայաստանի և հայության այլ շրջանների կարողությունը մեկտեղելու ուղղությամբ»,-Արծվիկ Մինասյանի հարցին ի պատասխան «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը նշեց․
«Այս հանձմաժողովը լինելու է պատկերավոր ասած հեռախոսը ԱԺ-ում՝ թե՛ սփյուռքի , թե՛ միջ․ կազմակերպությունների , թե՛ այլ երկրների խորհրդարանների համար, սա լինելու է այն պատասխանատու ամենօրյա ռեժիմով աշխատող կառույցը, որ հետ մշտապես կապի են լինելու բոլոր կառույցները։ Թող քաղաքական մեծամասնության ներկայացուցիչները մեկ րոպե պատկերացնեն թշնամական մամուլում վաղվա առավոտվա վերնագրերը ՝ «ՀՀ օրենսդիր մարմնում ստեղծվեց Արցախի հարցերով մշտական հանձնաժողով», ես վստահ եմ, որ այս դահլիճում նստած ցանկացած ազգընտիր պատգամավոր ուզում է լսել թշնամու վայնասունն այդ հարցում։ Այս հանձնաժողովի ստեղծումը աշխարհին վերահաստատելու է էն մեսիջը, որ ՀՀ-ը կանգնած է Արցախի կողքին»։