Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Փաստ» թերթը գրում է. ««Չեմ մտնելու քաղաքական դաշտ, բայց օգնելու եմ իմ գիտելիքներով, իմ տիրապետած ինֆորմացիայով։ Մի օր Պանդորայի արկղը բացելու եմ»,- նախօրեին հեռուստաընկերություններից մեկին տված հարցազրույցում ասել է Հայաստանի նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը: Նա միեւնույն ժամանակ հավելել է. «Եթե ես եմ դուրս գալիս համբերությունից, դա նշանակում է՝ վատ են լինելու ձեր գործերը, տղաներ եւ աղջիկներ։ Դա նշանակում է, որ ես օգտագործելու եմ իմ գիտելքիներն ու ունակությունները երկրում տեղի ունեցող անառակությունները կասեցնելու համար»:
Որոշ հարցերի հետ կապված ակնարկներ անելով՝ միեւնույն ժամանակ Գասպարյանը առկախված է թողել բազմաթիվ նորանոր հարցեր, ինչը բավական ուշագրավ է եւ փաստացի նշանակում է, որ Գասպարյանը ուղղակի շատ պարզ մեսիջ է ուղարկում Փաշինյանին՝ «սթափվել» ու հեռանալ՝ հասկացնելով, որ հակառակ դեպքում կարող է բացվել «պանդորայի արկղը», եւ հանրության սեփականությունը կդառնան ակնարկված հարցերի մասին որոշակի մանրամասներ, այդ թվում՝ Փաշինյանի բանակում ծառայած չլինելու, պատերազմի, Մարտի 1-ի եւ այլ հարցերի մասին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում