|
Փոխարժեքներ
07 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 444.45 |
| RUB | ⚊ | ₽ 4.9681 |
| GBP | ⚊ | £ 508.81 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
Երեկվանից բոլորի քննարկման առարկան Ալիեւի՝ Նազարբաեւի կողմից ընթերցված նամակն է: Զավեշտալի է, որ նա իր դիտարկումներն ու դատողություններն է ներկայացնում մի միության, որի հետ իր երկիրն առհասարակ կապ չունի: Զավեշտը շարունակվում է` Ալիեւը հերթական անգամ փորձում է ցույց տալ, որ թեեւ ԵՏՄ-ի հետ կապ չունի, բայց ինքը կարող է նամակ ուղարկել, ու այն կընթերցվի Եվրասիական տնտեսական միության Բարձրագույն խորհրդի նիստում:
Ադրբեջանական haqqin.az կայքի հետ զրույցում Ալիևի վարչակազմի ղեկավարի տեղակալ Նովրուզ Մամեդովը եւս մեկ անգամ հարկ է համարել ընդգծել, որ Ադրբեջանը մտադիր չէ անդամակցել Եվրասիական տնտեսական միությանը: Մամեդովը հիշատակել է նաեւ Ալիևի նամակը եւ ընդգծել, որ այն ուղղված է եղել ԵՏՄ-ի հիմնադիր երեք երկրների ղեկավարներին:
Իսկ թե ինչո՞ւ է Ալիեւն անպոչ գդալի նման մտնում մի միության գործերի մեջ, որի հետ որեւէ կապ չունի, իհարկե, ո'չ հարց է հնչել, ո'չ էլ պատասխան: