կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-01-30 16:42
Տնտեսական

Առանց գրավի սպառողական վարկեր գրեթե չեն տրամադրվում

Առանց գրավի սպառողական վարկեր գրեթե չեն տրամադրվում

Այն, որ ֆինանսական շուկայում այս պահին հարաբերական անդորր է, դա դեռեւս չի խոսում այն մասին, որ բանկային համակարգում ամեն ինչ նորմալ է: Կենտրոնական բանկը շարունակաբար կրկնում էր, որ բանկերն այսօր ի զորու են բնակչությանը սպասարկել դոլարով և վարկերով, սակայն իրականությունն այլ բանի մասին է խոսում:

 

Yerkir.am-ի թղթակիցը, ներկայանալով որպես հաճախորդ, Հայաստանի 10 առևտրային բանկերից հետաքրքրվել է, թե ո՞ր բանկերն են այս պահին տրամադրում սպառողական վարկեր դրամով և առանց գրավի: Հարցման արդյունքում ստացանք հետևյալ պատկերը՝

 

1. «Կոնվերս բանկ»` տրամադրում է միայն տան, մեքենայի և ոսկու գրավադրմամբ` մինչև 17 տոկոսով վարկեր

 

2. «ՎՏԲ Հայաստան»` տրամադրում է միայն հիպոթեքային վարկ, ապառիկ և ուսանողական վարկ

 

3. «Ամերիա բանկ»` տրամադրում է սպառողական վարկ` 24 տոկոսով` մինչև 4 տարի ժամկետով

 

4. «ԱԳԲԱ Կրեդիտ ագրիկոլ բանկ»` տրամադրում է հիպոթեքային, ուսանողական, ջեռուցման վարկեր: Սպառողական վարկեր անգամ գրավադրմամբ չի տրամադրում:

 

5. «Արարատ բանկ»` ոսկու գրավով վարկեր, անշարժ գույքի գրավով դոլարային վարկեր կամ սպառողական վարկեր աշխատավարձի եռապատիկի չափով, եթե իրենց բանկով է ստանում աշխատավարձը:

 

6. «Հայբիզնեսբանկ»` տրամադրում է սպառողական դրամային վարկ` ոսկու գրավով, 24 տոկոսով:

 

7. «Ինեկոբանկ»` ոչ մի տեսակի վարկ չի տրամադրում:

 

8. «Զարգացման հայկական բանկ»` տրամադրում են միայն գրավով վարկեր, որը, ինչպես նշեցին, իրենց քաղաքականությունն է: Նախկինում նույնպես այդպես է եղել:

 

9. «Պրոմեթեյ բանկ»` ֆիզիկական անձանց տրամադրում է 13 տոկոսով, 5 տարի մարման ժամկետով դոլարային վարկեր:

 

10. «Անելիք բանկ»` տրամադրում է միայն դոլարային վարկեր` մինչև 1400 դոլար կամ 1400 եվրո, 5 տարի մարման ժամկետով, առանց աշխատանքի վայրից տեղեկանքի:

 

Yerkir.am-ը հարցում է ուղարկել այն առևտրային բանկերին, որոնք չեն տրամադրում այլևս առանց գրավադրման սպառողական վարկեր` պարզելու, թե ո՞րն է նման որոշման հիմնական պատճառը: Պատասխանները ստանալու դեպքում մենք դրանք անպայման կհրապարակենք: