կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2019-09-23 14:36
Տնտեսական

Անգրավ վարկեր «Յունիբանկ»-ից՝ աջակցություն բիզնեսին ճիշտ ժամանակին

Անգրավ վարկեր «Յունիբանկ»-ից՝ աջակցություն բիզնեսին ճիշտ ժամանակին
2019թ.-ի առաջին կիսամյակում Յունիբանկը բիզնեսի աջակցությանն ուղղել է ավելի քան 15,5 մլրդ ՀՀ դրամ: Բանկի բիզնես վարկերի նկատմամաբ մեծ պահանջարկը  պայմանավորված է վարկային միջոցների հասանելիությամբ և ֆինանսավորման արագությամբ։ Յունիբանկում ձոքր և միջին ձռնարկությունների ներկայացուցիչները կարող են ստանալ մինչև 5 մլն դրամ անգրավ վարկի պարզեցված գործընթացով։
 
- Որքան ավելի դինամիկ եք վարում բիզնեսը, այնքան ավելի հաճախ եք զգում ազատ դրամական միջոցների կարիք:  Շրջանառությունից գումար դուրս բերելը ոչ միայն նպատակահարմար չէ, այլ նաև հաճախ անհնար է։ Չնայած բիզնես վարկերի  տրամադրման գործընթացն առավելագույնս պարզեցված է Յունիբանկում, այնուամենայնիվ անգրավ վարկի համար դիմելն ավելի արագ է և թույլ է տալիս միջոցներ խնայել:  Այս դեպքում գրավի հետ կապված նոտարական, կադաստրային և ապահովագրական ծախսերի  կարիք չկա,- նշում է  Յունիբանկի կորպորատիվ բիզնեսի զարգացման և վաճառքների գծով տնօրեն Դավիթ Պետրոսյանը։
 
«Անգրավ +»  վարկատեսակը տրամադրվում է ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով և եվրոյով՝ 36 ամիս մարման ժամկետով։ Յունիբանկում անգրավ վարկերի հայտերի ուսումնասիրման ործընթացը ավտոմատացված է։ «Պրոտոբեյզ Լաբորատորիզ» ընկերության CRM համակարգի միջոցով հայտերն ուսումնասիրում են նվազագույն ժամկետներում:
Բիզնեսին աջակցելու նպատակով բանկն իրավաբանական անձ և անհատ ձեռներեց հաճախորդներին, ովքեր ունեն Յունիբանկում դրական վարկային պատմություն , ՝ առաջարկում է նաև վարկային քարտեր։ Լրացուցիչ միջոցները ձեռներեցներին օգնում են արագ լուծել ընթացքում  ծագող ֆինանսական հարցերը: Visa Business քարտը կարելի է օգտագործել ընթացիկ ծախսերը հոգալու և մաքսատուրքերը վճարելու համար:
 
Շահավետ և ճկուն պայմանների շնորհիվ՝ Յունիբանկի վարկերը հասանելի են ձեռնարկատերերի լայն հատվածի համար Հայաստանի ամբողջ տարածքում, այդ թվում՝ սահմանամերձ շրջաններում։ ՓՄՁ-ները կարող են ձևակերպել օնլայն հայտեր բիզնես վարկերի համար` այցելելով www.unibank.am կայքը: Բանկի մասնագետը կապ կհաստատի հաճախորդի հետ և կօգնի ընտրել ամենահարմար վարկատեսակը: