Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հյուրընկալվել է Show TV-ի «Օրակարգը վարչապետի հետ» ծրագրին. տեղեկացնում է «Ակօս»-ը:
Հարցերին պատասխանելիս Դավութօղլուի թիրախում դարձյալ եղել է քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության նախագահ Սելահաթթին Դեմիրթաշը, որին Թուրքիայի վարչապետը մեղադրել է Հայկական սփյուռքի հետ «առևտուր անելու» մեջ:
Հիշեցնելով Դեմիրթաշի՝ «Հայոց ցեղասպանության հարցում քրդերն էլ պատասխանատվություն ունեն, և ես նրանց անունից ներողություն եմ խնդրում» խոսքերը, Թուրքիայի վարչապետն ասել է. «Հնարավո՞ր է, արդյոք, ձեր նախնիներին այդ հարցում մեղադրողը լինի ձեր ներկայացուցիչը: Եթե «թուրքերն ու քրդերն այն իրագործեցին» արտահայտությունն է անում, հնարավո՞ր է, որ դա ամբողջ թրքության անունից չլինի: Թուրքիայում ժողովրդավարության առկայության հավատացող խավ էլ կա, և մենք նրանց հետ կշարունակենք մեր` «Լուծում գտնելու գործընթացը»: Սակայն Դեմիրթաշը պետք է ընտրություն կատարի՝ ո՞ր հատվածին է պատկանում»:
Դավութօղլուն այնուհետև մեղադրել է Դեմիրթաշին Հայկական սփյուռքի հետ «սակարկության մեջ մտնելու» մեջ:
Ի դեպ, նույն ինքը՝ Դավութօղլուն էր, ով ամիսներ առաջ հայտարարել էր. «Հայկական սփյուռքը թշնամի չէ, այն մեր սփյուռքն է»: