|
Փոխարժեքներ
28 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
Եվրոպայի Հայ Դատի հանձնախումբը կոչ է արել Եվրոպայում ապրող թուրքերին՝ նոյեմբերի 1-ին Թուրքիայի արտահերթ խորհրդարանական ընտրություններում քվեարկել քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության օգտին:
Ըստ «Ակօս»-ի՝ ԺԴԿ-ին ներկայացնելով որպես ժողովրդավարության և մարդու իրավունքների համար պայքարող, էթնիկական, մշակութային և կրոնական տարբերությունները հարգող կազմակերպություն` Հայ Դատի հանձնախումբը հիշեցրել է, որ այդ կուսակցության անդամների թվում կան նաև հայ թեկնածուներ:
«ԺԴԿ-ի՝ խորհրդարան մտնելը ազատության, հավասարության, խաղաղության և արդարության երաշխիք կլինի»,- նշվել է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ Եվրոպայի Հայ Դատի հանձնախումբը հունիսի 7-ի ընտրությունների ժամանակ ևս կոչ էր արել քվեարկել հօգուտ ԺԴԿ-ի: