|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Թուրքիայի խորհրդարանի ղեկավարությանը մի շարք ընդդիմադիր պատգամավորների անձեռնմխելիությունից զրկելու մասին պահանջով դատավարական 11 ամփոփում է ներկայացվել:
Ermenihaber-ի փոխանցմամբ՝ նրանց թվում են նաև Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) առաջնորդ Օզգյուր Օզելն ու ընդդիմադիր «Ժողովուրդների հավասարություն և ժողովրդավարություն» (DEM) կուսակցության համանախագահ Թունջեր Բաքըրհանը:
Նշվում է, որ 11 ամփոփագրից 4-ը վերաբերում է Օզելին, 2-ը՝ Ստամբուլի «ԺՀԿ»-ական պատգամավոր Ջեմալ Էնգինյուրթին, 2-ը՝ «Թուրքիայի աշխատավորական կուսակցության» (TİP) անդամ, Ստամբուլի պատգամավոր Ահմեդ Շըքին:
Ընդգծվում է, որ Խորհրդարանում «ԺՀԿ» խմբակցության խառը հանձնաժողովը համապատասխան դիմումով պահանջել է Օզելի նկատմամբ կազմված ամփոփագրերը: