Փոխարժեքներ
10 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.25 |
EUR | ⚊ | € 439.39 |
RUB | ⚊ | ₽ 4.7251 |
GBP | ⚊ | £ 516.22 |
GEL | ⚊ | ₾ 141.96 |
«ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արթուր Ստեփանյանի դրամական միջոցները 2014թ. վերջին կազմել են 39 հազ. դոլար, մինչդեռ նրա տարեկան աշխատավարձն ընդամենը 4 մլն 333 հազ. դրամ է։ Բացի այդ, նա նախորդ տարի 55 մլն դրամով ձեռք է բերել բնակելի տուն: Պարզվում է՝ մի տուն էլ գնել է պատգամավորի հայրը՝ Արսեն Ստեփանյանը, 53 մլն 300 հազ. դրամ արժեքով: Թե ինչ միջոցներով պարզ չէ: Հայր Ստեփանյանի նախորդ տարվա եկամուտը, որը ստացվել է ձեռնարկատիրական գործունեությունից, կազմել է 1 մլն 604 հազ. դրամ:
Հիշեցնենք, որ Արթուր Ստեփանյանը պատգամավոր է դարձել Քանաքեռ-Զեյթուն համայնքն ընդգրկող թիվ 3 ընտրատարածքից: Նա համարվում է ՀՀ ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանի՝ «Քեթրինի Միհրանի» հովանավորյալը և հայտնի է Չախկալ Արթուր անունով: Նշենք նաև, որ Արթուր Ստեփանյանի գործունեությունը Աժ-ում սահմանափակվում է կոճակ սեղմելով: Իսկ թե հատկապես որ կոճակը պետք է սեղմի՝ դեմ թե կողմ, նրան հրահանգում է ՀՀԿ խմբակցության ղեկավարը»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։