կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2018-11-22 18:20
Արցախ

2019-ին Արցախի բյուջեի եկամուտները ավելի շատ կլինեն, քան ծախսերը

2019-ին Արցախի բյուջեի եկամուտները ավելի շատ կլինեն, քան ծախսերը

Նոյեմբերի 22-ին Ազգային ժողովում մեկնարկել են «Արցախի Հանրապետության 2019թ. պետական բյուջեի մասին» ԱՀ օրենքի նախագծի քննարկումները՝ համաձայն նախապես հաստատված  ժամկետացանկի:

ԱՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ՝ ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանը, ներկայացնելով նախագիծը, նշել է, որ գալիք տարվա բյուջեն կազմելիս առաջնորդվել են Հանրապետության նախագահի 2017-2020թ-ի ծրագրային դրույթներից: Նախարարի խոսքով՝ 2019թ-ին համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) կանխատեվում է 333,2 մլրդ դրամ՝ ապահովելով շուրջ 8% իրական աճ: Գնաճը կկազմի շուրջ 4%: Գալիք տարվա պետական բյուջեի եկամուտները կկազմեն 112մլրդ 340,9մլն դրամ, ծախսերը՝ 110մլրդ 987,7մլն դրամ, որն ավել է ընթացիկ տարվա ցուցանիշից 4,2%-ով: Բյուջեով նախատեսվող հավելուրդը (պրոֆիցիտ) կկազմի 1մլրդ 353,3 մլն դրամ, որը կուղղվի նախկինում ներգրաված փոխառու միջոցների մարմանը:

Պետնախարարը նշել  է, որ գալիք տարվա բյուջեն ունի ընդգծված տնտեսական ուղղվածություն՝ ավելացել են տնտեսությանն ուղղված ծախսերը՝ ոչ միայն բացարձակ թվով, այլեւ՝ տեսակարար կշռի մակարդակով: Գրիգորի Մարտիրոսյանի խոսքով՝ առաջին անգամ ներկայացվում է պրոֆիցիտային բյուջե, որը կնպաստի պետական պարտքի նվազմանը:

Նոյեմբերի 23-ից ԱՀ ԱԺ-ում նախատեսվում են 2019 թ.-ի բյուջեի նախագծի քննարկումները Ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի ու գլխադասային մշտական հանձնաժողովների համատեղ նիստերում: