կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-07-27 19:14
Քաղաքական

Ստախոս Մակունցին տեղեկացրեք, որ մի պահ եղած մարդը տեղում համակարգչով սեփական բիզնեսից ստացված եկամուտները չի հաշվարկում. Ա. Բաբայան

Ստախոս Մակունցին տեղեկացրեք, որ մի պահ եղած մարդը տեղում համակարգչով սեփական բիզնեսից ստացված եկամուտները չի հաշվարկում. Ա. Բաբայան

«Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը գրում է.

«Լիլիթ Մակունցն այսօր հայտնել է, թե պատգամավոր Հայկ Սարգսյանը միջոցառում չի կազմակերպել։ Ըստ խմբակցության ստախոս ղեկավարի Հայկն իբր մի պահ է եղել «դեպքի» վայրում ու առանց դիմակի։

Ստախոս Մակունցին տեղեկացրեք, որ մի պահ եղած մարդը տեղում համակարգչով սեփական բիզնեսից ստացված եկամուտները չի հաշվարկում։ Զգուշացրեք նաև, որ դադարեցնի ստելն ու անմիջապես ձեռնարկի օրենքով սահմանված միջոցներ, քանի չեն հրապարակվել բազմաթիվ այլ լուսանկարներ ու տեսանյութեր, որոնք փաստագրում են պատգամավոր Հայկի կողմից անձամբ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու ապացույցները։

Օրինակ՝ նախորդ օրը բեմը տեղադրելու աշխատանքներին անձամբ մասնակցելն ու ցուցումներ տալը։

Խեղկատակ ստախոսների իշխանություն»:

Ավելի ուշ Ա. Բաբայանը կատարել է ևս մեկ գրառում, որը ներկայացնում ենք ստորև.

«Առաջին նկարում պատգամավոր Հայկը փարթիի օրը ցերեկը դրամարկղն է ստուգում:

Երկրորդ նկարում նույն օրը երեկոյան բուն փարթին է, որտեղ Հայկը փոխել է հագուստը:

Երրորդ նկարում Հայկն ասում է, թե իբր մի պահ հայտնվեց այդ վայրում ու հրապարակում է ոստիկանի արդեն հաջորդ օրվա այցն ու արձանագրության կազմումը:

Չորրորդ նկարում նախարար ու մարզպետ շատ պատահական մի պահ հայտնվել են նավակի վրա ու ներողություն են խնդրում դիմակ չկրելու համար»: