կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-05-26 10:47
Քաղաքական

Բյուջեի եկամուտները նվազել են, ծախսերը` աճել

Բյուջեի եկամուտները նվազել են, ծախսերը` աճել

Այսօր ԱԺ-ում սկսվել է ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստը: Քննարկվում են  2013թ. բյուջեի կատարման վերաբերյալ տարեկան հաշվետվությունները: Ներկա են ՀՀ վարչապետը, կառավարության անդամները և ԱԺ պատգամավորները:

 

Հիմնական զեկույցով ելույթ ունեցավ ՀՀ գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը, ով ներկայացրեց այն մակրոտնտեսական ցուցանիշները, որոնց ներքո տեղի է ունեցել բյուջեի կատարումը: Ըստ այդմ` բյուջեի եկամուտների մասով նախատեսված է եղել ապահովել 1 տրիլիոն 33 միլիարդ դրամ, սակայն այն կազմել է 1 տրիլիոն 75 միլիարդ դրամ: Բյուջեի ծախսերի մասով նախատեսված է եղել 1 տրիլիոն 153 միլարդ դրամ, սակայն կազմել է 1 տրիլիոն 258 միլիարդ դրամ:

 

ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հարց ուղղեց Ատոմ Ջանջուղազյանին. «Դուք նշեցիք գնաճի մասին, նաև նշեք, թե առաջին կենսաապահովման ապրանքների գնաճը որքան է եղել, եթե սպառողական զամբյուղի 60 տոկոսը հենց այդ մթերքներն են կազմում: Եվ երկրորդ հարցը` ռուսական բանկից միջոցներն ինչպես են ծախսվել, որովհետև դրա հետ կապված մութ պատմություններ կան»:

 

Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ այս պահին իր ձեռքի տակ չկա տեղեկատվություն, թե որքան է կազմել առաջին կենսաապահովման մթերքների գնաճը, և եթե պետք է` կարող է տրամադրել: Երկրորդ հարցի մասով, որը վերաբերում էր ռուսական բանկի կողմից տրամադրված ֆինանսական միջոցներին, նա նշեց, որ այդ վարկի վերաբերյալ տեղեկանքը ներառված է հաշվետվության մեջ:

 

Գլխավոր գանձապետի խոսքով` վարկը ծախսվել է աղետի գոտու շինարարության վրա, վարկերի տրամադրման նպատակով և տրվել է նաև Կենտրոնական բանկին` տնտեսության վարկավորման նպատակով: