|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Այս տարի «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում Էստոնիան ներկայացնելու է հայազգի երգիչ, Էստոնիայի Տարտու քաղաքի Mashtots Tartu – Tallinn հայկական կիրակնօրյա դպրոցի շրջանավարտ, «Դվին» քառյակի երգիչ Ստեֆան Այրապետյանը:
Այս մասին հայտնում են Էստոնիայում, Լատվիայում, Լիտվայում ՀՀ դեսպանությունից։
Հիշեցնենք, որ մրցույթի առաջին կիսաեզրափակիչը տեղի կունենա մայիսի 10-ին, երկրորդ կիսաեզրափակիչը՝ մայիսի 12-ին, իսկ եզրափակիչը՝ մայիսի 14-ին:
Հայաստանի ներկայացուցիչը ելույթ կունենա մրցույթի առաջին կիսաեզրափակիչում:
Մրցույթին ընդհանուր մասնակցում է 41 երկիր՝ Հայաստան, Ալբանիա, Բուլղարիա, Լատվիա, Լիտվա, Մոլդովա, Նիդեռլանդներ, Սլովենիա, Շվեյցարիա, Ուկրաինա, Ավստրիա, Խորվաթիա, Դանիա, Հունաստան, Իսլանդիա, Նորվեգիա, Ռուսաստան, Պորտուգալիա, Իտալիա, Ֆրանսիա, Ավստրիալիա, Ադրբեջան, Կիպրոս, Ֆինլանդիա, Վրաստան, Իսրայել, Մալթա, Սան Մարինո, Սերբիա, Բելգիա, Չեխիա, Էստոնիա, Իռլանդիա, Մոնտենեգրո, Հյուսիսային Մակեդոնիա, Լեհաստան, Ռումինիա, Շվեդիա, Գերմանիա, Իսպանիայի, Միացյալ Թագավարություն։