կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-07-06 10:05
Տարածաշրջան

Վրաստանի դեմ պետք է պատժամիջոցներ կիրառվեն. Արևմուտքում դատապարտել են ԼԳԲՏ հավաքի դեմ բռնությունները

Վրաստանի դեմ պետք է պատժամիջոցներ կիրառվեն. Արևմուտքում դատապարտել են ԼԳԲՏ հավաքի դեմ բռնությունները

«Վրաստանի կառավարությունը պատասխանատու է այսօր տեղի ունեցածի համար, ոչ միայն այն պատճառով, որ չդատապարտեց կատարվածը, այլ նաև այն պատճառով, որ  նպաստեց կատարվածին: Վրաստանի համար շատ վատ օր էր, և ես կարծում եմ, որ վարչապետը պետք է հրաժարական տա, բայց չեմ կարծում, որ դա կանի»,– ասել է Ֆլորիդայի միջազգային համալսարանից ԱՄՆ պետդեպարտամենտի նախկին բարձրաստիճան պաշտոնյա և հետազոտող Դեյվիդ Քրամերը:

«Մենք ԱՄՆ-ում պետք է պահանջենք Ղարիբաշվիլիի հրաժարականը և պատժամիջոցներ կիրառենք այսօր Վրաստանում կատարվածի պատասխանատուների նկատմամբ»,– ասել է նա «Ամերիկայի ձայն»-ին:

Կատարվածին Twitter-ում արձագանքել է նաեւ Վրաստանում ԱՄՆ նախկին դեսպան Յան Քելլին: «Ժողովրդավարական կառավարությունների պարտականությունն է ապահովել բոլոր քաղաքացիների խաղաղ հավաքը և ապահովել լրագրողների անվտանգությունն իրենց պարտականությունների կատարման ընթացքում: Ցավալի օր է Վրաստանի և նրա աջակիցների համար»,– գրել է նա:

«Թբիլիսիից եկած կադրերը սարսափելի է տեսնել: Սա ցույց է տալիս, որ Վրաստանի կառավարությունը չի կատարել իր պարտավորությունը՝ պաշտպանել իր քաղաքացիների հավասար իրավունքները՝ հավաքների և խոսքի ազատության առումով: Դա կանդրադառնա երկրի արևմտյան ինտեգրման և առաջընթացի վրա»,– «Ամերիկայի ձայն»-ին ասել է Բրուքինգսի ինստիտուտի հետազոտող Ջեյմս Քիրչիկը:

Ըստ Վրաստանի ՆԳՆ-ի՝ երեկ՝ հուլիսի 5-ին, հոմոֆոբ հանրահավաքի մասնակիցները բռնության են ենթարկել 55 մարդու, որոնցից 53-ը լրատվամիջոցների ներկայացուցիչներ են: Ոստիկանությունը վարչականորեն ձերբակալել է 8 մարդու, չնայած քրեական օրենսդրությամբ դեռ ոչ ոք չի ձերբակալվել․ հայտնում է Netgazeti-ն։

Աղբյուրը՝ Nor.ge