Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Եթե իրավապահներն ասում են, որ Բաղրամյան պողոտայի սկզբնամասում խուլիգանության փաստ է տեղի ունեցել և իրենք այդ կապակցությամբ միջոցներ են ձեռնարկել, ավելի գլոբալ հարց է առաջանում` Հայաստանի էներգետիկ անվտանգությունը կասկածի տակ դնելու, ՀԷՑ-ը թալանելու, չարաշահումների և կոռուպցիայի փաստի առթիվ ի՞նչ գործողություններ է ձեռնարկել: Այս մասին այսօր ոստիկանության Նոր Նորքի բաժնի շենքի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
«Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումն ապօրինի գործողություն է, և դա փաստացի ապացուցված է»,- ասաց նա:
Անդրադառնալով ոստիկանների կողմից լրագրողների նկատմամբ կիրառված բռնություններին` պատգամավորը նշեց. «Լրագրողների օրինական, մասնագիտական գործունեությանը խոչընդոտելը քրեական հանցակազմ է պարունակում, սակայն այս փաստի կապակցությամբ մինչ այս պահը քրեական գործ չկա հարուցված և բերման ենթարկված կամ, որպես վկա, հարցաքննված անձինք չկան»:
Նա շեշտեց, որ պետք է քրեական գործ հարուցվի, քանի որ արդեն կադրեր կան ջարդուփշուր եղած տեխնիկայի և լրագրողների նկատմամբ բռնության ենթարկելու մասին: