Փոխարժեքներ
13 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.42 |
EUR | ⚊ | € 429.06 |
RUB | ⚊ | ₽ 4.5388 |
GBP | ⚊ | £ 508.89 |
GEL | ⚊ | ₾ 141.65 |
«Դատախազության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի երկրորդ մասով սահմանված է, որ գլխավոր դատախազը յուրաքանչյուր տարի ՀՀ ԱԺ է ներկայացնում հաղորդում դատախազության նախորդ տարվա գործունեության մասին, եւ ԱԺ-ին հաղորդումը ներկայացվում է ԱԺ կանոնակարգով սահմանված կարգով: Սակայն «ԱԺ կանոնակարգ» ՀՀ օրենքով սահմանված չէ նշված հաղորդումը ԱԺ ներկայացնելու եւ քննարկելու կարգը:
ԱԺ ՀՅԴ խմբակցությունը հանդես եկել օրենսդրական նախաձեռնությամբ` կանոնակարգելու եւ լուծելու նշված խնդիրը: ՀՅԴ խմբակցությունն առաջարկում է, որ գլխավոր դատախազը «Դատախազության մասին» ՀՀ օրենքով սահմանված հաղորդումը ԱԺ ներկայացնի հաշվետու տարվա ավարտից հետո ոչ ուշ, քան երեք ամսվա ընթացքում եւ ԱԺ-ում քննարկվի մինչեւ տվյալ հերթական նստաշրջանի ավարտը: Գլխավոր դատախազի հաղորդումը ԱԺ-ում պետք է քննարկվի սահմանված կարգով եւ ավարտվի եզրափակիչ ելույթներով` առանց որեւէ փաստաթուղթ ընդունելու:
ՀՅԴ խմբակցությունն առաջարկում է նաեւ, որ քննարկման ընթացքում հիմնական զեկուցմամբ ելույթ ունենա գլխավոր դատախազը` մինչեւ 40 րոպե տեւողությամբ, իսկ հարակից զեկուցմամբ պետաիրավական ոլորտի մշտական հանձնաժողովի ներկայացուցիչը` 20 րոպե տեւողությամբ:
Օրենքի նախագիծն արդեն շրջանառության մեջ է: